Վերականգնվող ջրայի ռեսուրսներն ունեն արտահայտված փոփոխական ռեժիմ։ Վերականգնվող քաղցրահամ ջրային ռեսուրսների 2000-2018թթ. ժամանակի դինամիկայի վերլուծությունը ցույց է տալիս որ ռեսուրսի նվազում չի դիտվում:
Հայաստանը ջրի նկատմամբ պահանջարկի նվազագույն ապահովմամբ, սեզոնային սթրեսներ ունեցող երկիր է: Ջրերի շահագործման տարեկան ինդեքսը (ՋՇԻ) ժամանակ առ ժամանակ գերազանցում է 40%-ը (2000, 2008, 2019 և 2021թթ. -ին հասել է 65%)։
2000-2021թթ. ընթացքում քաղցրահամ ջրի ընդհանուր օգտագործումն աճել է 115․7%-ով: Գյուղատնտեսությանը, անտառատնտեսությանը և ձկնորսությանը 2021թ. բաժին են ընկել քաղցրահամ ջրերի օգտագործման 86%-ը:
2021թ. Հայաստանի միջին վիճակագրական քաղաքացին օգտագործել է վերականգնվող խմելու որակի քաղցրահամ ջրերի պաշարներից 40.8 մ3 ջուր՝ 2000թ. 48 մ3-ի դիմաց:
2009թ. սկսած նկատվում է ինչպես տնային տնտեսությունների ջրամատակարարման, այնպես էլ մեկ շնչի հաշվով ջրօգտագործման աճի միտում՝ պայմանավորված գյուղական բնակավայրերի ջրամատակարարման համակարգի ընդլայնմամբ: Այսօր Հայաստանի բնակչության 95.5%-ը միացված է ջրամատակարարման կենտրոնացված համակարգին:
2021թ. Հայաստանի բնակչության մեծ մասը (95.5%) միացած էր կենտրոնացված և լոկալ ջրամատակարարման համակարգին:
Թթվածնի կենսաբանական պահանջի (ԹԿՊ) և ամոնիումի կոնցենտրացիաները 2010-2021թթ. ընթացքում Հայաստանի գետերի բնակավայրերից ներքև գտնվող հատվածներում բարձրացել են: ԹԿՊ-ով և ամոնիումով աղտոտված հիմնական աղբյուրները չմաքրված կամ ոչ բավարար մաքրված կոմունալ-կենցաղային հոսքաջրերն են, որոնք, գյուղատնտեսական արտահոսքերի հետ՝ մաքրման կայանների բացակայության պատճառով, լցվում են անմիջապես գետերը:
Հայաստանի գետերում բնակավայրերից ներքև ընկած հատվածներում 2010-2021թթ. ընթացքում բարձրացել են կենսածին նյութերի կոնցենտրացիաները՝ պայմանավորված բնակավայրերից չմաքրված կոմունալ-կենցաղային կեղտաջրերով և գյուղատնտեսական արտահոսքերով: Կենսածին նյութերի հիմնական աղբյուրներն են գյուղատնտեսությունը, կեղտաջրերը և անձրևաջրերը: Երբ կենսածին նյութերը ամբողջապես չեն յուրացվում բույսերի կողմից, դրանք, անցնելով գյուղատնտեսական նշանակության հողերով, կարող են բացասաբար անդրադառնալ ջրի որակի վրա:
Armenia has made substantial progress in designating also Emerald sites. Total protected area including Emerald sites reached to 25.6 % of the country territory in 2017. With this areal coverage of protected areas, Armenia surpassed already Aichi biodiversity target 11, which aims to have 17 % of terrestrial and inland water areas under the protected area system by 2020.