C1 – Վերականգնվող քաղցրահամ ջրային ռեսուրսներ

Ցուցանիշի համախումբ, Ջրային ռեսուրսներ՝

 (ՄԱԿ-ի ԵՏՀ Տարածաշրջանային բնապահպանական ցուցանիշներ,   Շրջակա միջավայրի Եվրոպական գործակալության հիմնական ցուցանիշների ցանկը – CSI 018)

Ամսաթիվ   [2019]

Հեղինակ՝ Էդգար Միսակյան    

 

Ցուցանիշի անվանումը

C1 – Վերականգնվող քաղցրահամ ջրային ռեսուրսներ 


Հիմնական ռազմավարական խնդիր:

Էկոլոգիական քաղաքականության համատեքստի բնութագիրը

Արդյունավետ ջրօգտագործմաբ ապահովել․ ջրերի շահագործման ինդեքսի առավելագույն չափը ոչ ավել քան 60 տոկոս; մակերևութային ջրատարներում բնապահպանական թողքերը


Հիմնական եզրակացությունները

Վերականգնվող ջրայի ռեսուրսներն ունեն արտահայտված փոփոխական ռեժիմ։

Վերականգնվող քաղցրահամ ջրային ռեսուրսների 2000-2018թթ. ժամանակի դինամիկայի վերլուծությունը ցույց է տալիս որ ռեսուրսի նվազում չի դիտվում:

Հիմնական պատկերներ (նկարագրություն)

Վերականգնվող քաղցրահամ ջրերի ծավալների դինամիկան Հայաստանի Հանրապետությունում:

                 Նկար 1. Վերականգնվող քաղցրահամ ջրային ռեսուրսների դինամիկան, մլն.մ3

                                                                           (2000-2018թթ.)

Հիմնական վերլուծական տեքստ

ՇՄԵԳ-ը բնապահպանական տարբեր ցուցանիշների դասակարգման համար օգտագործում է վերլուծության հետևյալ մոդելը. DPSIR (շարժիչ ուժ – ազդեցություն – իրավիճակ – հետևանք – իրականացվող միջոցառումներ): Ընդհանրապես «Վերականգնվող քաղցրահամ ջրային ռեսուրսներ» ցուցանիշը վերաբերում է «իրավիճակ» կատեգորիային: DPSIR մոդելի կիրառման որոշ օրինակներ կարելի է գտնել հետևյալ հասցեներում.

  • DPSIR մոդելի կիրառումը ջրային ռեսուրսների բնագավառում:

http s://wwz.ifremer.fr/dce/content/download/69291/913220/…/DPSIR.pdf

  • Եվրոպայի ջրերը; Գնահատում՝ ցուցանիշների հիման վրա (տես. էջ 82):

https://www.eea.europa.eu/publications/topic_report_2003_1/file

Վերականգնվող քաղցրահամ ջրային ռեսուրսների ծավալը գնահատվում է երկրի մակարդակով և արտահայտվում է մլն մ3-ով: Այդ արժեքի դինամիկան ցույց է տրված նկար 1-ի գրաֆիկի վրա: Բացի այդ, ցուցանիշի փոփոխությունների միտումները վերլուծվում են նաև ժամանակի ընթացքում:

Երկարատև ժամանակահատվածում դիտարկվող միջին տարեկան արժեքների տեսանկյունից ելնելով, մեկ շնչի հաշվով ունի վերականգնվող քաղցրահամ ջրերի   ոչ մեծ ծավալներ (2270մ3/մարդ/տարի, Եվրոպական միջինը՝ 3500): Այնուամենայնիվ, գոյություն ունեցող ռեսուրսները և սոցիալ-տնտեսական գործընթացների ինտենսիվությունը տարածության և ժամանակի մեջ չափազանց անհավասարաչափ է:

Հղումներ հիմնական վերլուծական տեքստում

Մակերևութային ջրային ռեսուրսներից իրականացվող ջրառի վերաբերյալ տեղեկատվության ստացման համար օգտվում ենք ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության տվյալներից.

http://wrma.am/4_1.php, և ՀՀ ՎԿ կարքէջից՝ http://www.armstatbank.am/pxweb/hy/ArmStatBank/?rxid=3ece9718-9289-4063-b73f-05cb1cf29769

Լրացուցիչ ռազմավարական խնդիր 1:

Թուրքիան իր տարածքում Արաքս գետի և նրա վտակների վրա սկսել է կառուցել մեծածավալ ջրամբարներ, որոնք իրենց էական ազդեցությունը կթողնեն ներհոսքի ծավալների փոփոխման վրա:

Նկար 2. Վերականգնվող քաղցրահամ ջրային ռեսուրսների ընդհանուր ծավալում հարևան երկրներից ներհոսքի համամասնությունը

Լրացուցիչ վերլուծական տեքստ

Ինչպես երևում է նկար 2-ից 2000-2018թթ. ժամանակահատվածում վերականգնվող քաղցրահամ ջրային ռեսուրսների ընդհանուր ծավալում հարևան երկրներից ներհոսքի համամասնությունը նկատելիորեն նվազում է:

Հղումներ լրացուցիչ վերլուծական տեքստին։

Ջրային հաշվեկշռի բաղադրիչները տես՝

http://www.armstatbank.am/pxweb/hy/ArmStatBank/ArmStatBank__8%20Environment%20and%20energy__Environment__(C)%20Water%20resources__1.(C1)%20Renewable%20freshwater%20resources,%20by%20percentage%20of%20reliability%20and%20years/EE-c1.px/?rxid=3ece9718-9289-4063-b73f-05cb1cf29769