 |
Տարի |
Ջրի շահագործման ինդեքս (ՋՇԻ), % |
Ջրային ռեսուրսների շահագործման համաթիվը (ՋՌՇՀ, միջին բազմատարյան), %1, (2000-2021թթ․) |
2000 |
65.1 |
44 |
2001 |
51.9 |
44 |
2002 |
21.9 |
44 |
2003 |
22.8 |
44 |
2004 |
39.7 |
44 |
2005 |
32.8 |
44 |
2006 |
42․0 |
44 |
2007 |
32.2 |
44 |
2008 |
64.7 |
44 |
2009 |
29.6 |
44 |
2010 |
24.5 |
44 |
2011 |
26.3 |
44 |
2012 |
50.5 |
44 |
2013 |
46.3 |
44 |
2014 |
51.7 |
44 |
2015 |
50.8 |
44 |
2016 |
46.2 |
44 |
2017 |
61.4 |
44 |
2018 |
41.3 |
44 |
2019 |
65.3 |
44 |
2020 |
49.5 |
44 |
2021 |
65.7 |
44 |
|
Նկար 1 - Ջրի շահագործման ինդեքսը Հայաստանի Հանրապետությունում (2000-2021թթ.)
Տվյալների աղբյուրներ:
(C1) Քաղցրահամ ջրային վերականգնվող ռեսուրսներն ըստ ցուցանիշների և տարիների, ՀՀ վիճակագրական կոմիտե, ArmStatBank
(C2) Քաղցրահամ ջրերի ջրառը (մակերևութային և ստորերկրյա) ըստ ցուցանիշների և տարիների, ՀՀ վիճակագրական կոմիտե, ArmStatBank
ՋՇԻ-ն բացահայտում է ջրառի ճնշման մակարդակը վերականգնվող ջրային ռեսուրսների վրա: Վերականգնվող ջրային ռեսուրսներն ընդհանուր առմամբ գտնվում են կլիմայական պայմանների ազդեցության տակ։ Մասնավորապես, դրանք կրում են տեղումների և փաստացի գոլորշիացման ազդեցությունը: Խոնավ տարիների ընթացքում (բարձր տեղումներ և ցածր փաստացի գոլորշիացում), ՋՇԻ արժեքը դիտվում է ցածր, իսկ չոր տարիներին, չնայած ջրառի նույն ցուցանիշների, ՋՇԻ-ն ավելի բարձր է։
Վերականգնվող ջրային ռեսուրսները Հայաստանում տարեցտարի էապես տարբերվում են: 2007թ. վերականգնվող ջրային ռեսուրսները կազմել են 9367 մլն. մ3, ինչը տարեկան ամենաբարձր ցուցանիշն է 2000-2021թթ․ ժամանակահատվածում, իսկ ամենացածր ցուցանիշը եղել է 2000թ.՝ 2873 մլն. մ3: 2021թ.-ին վերականգնվող ջրային ռեսուրսների ծավալը կազմել է 4516.4 մլն. մ3, ինչը զգալիորեն ցածր է 2000-2021թթ․ միջինացված արժեքից (6421.8 մլն. մ3):
 |
Տարի |
Քաղցրահամ ստորերկրյա ջրերի ջրառ (մլն. մ3) |
|
Քաղցրահամ մակերևութային ջրերի ջրառ (մլն. մ3) |
2000 |
533 |
1338.2 |
2001 |
530 |
1195.7 |
2002 |
575 |
1157,5 |
2003 |
674 |
1301.7 |
2004 |
722 |
1780.7 |
2005 |
803 |
1967.6 |
2006 |
843 |
1983.9 |
2007 |
858 |
2154.1 |
2008 |
852 |
2021.5 |
2009 |
814.4 |
1650.3 |
2010 |
875.8 |
1250.6 |
2011 |
1002.8 |
1435.5 |
2012 |
1314.4 |
1626.8 |
2013 |
1348.7 |
1606.4 |
2014 |
1312 |
1548.3 |
2015 |
1304.4 |
1967.3 |
2016 |
1136.3 |
2045.6 |
2017 |
1154.5 |
1710.9 |
2018 |
1191.6 |
1522.8 |
2019 |
1294.3 |
1571.9 |
2020 |
1388․5 |
1441․3 |
2021 |
1455,9 |
1510,6 |
|
Նկար 2 – Քաղցրահամ ջրերի ջրառը (մակերևութային և ստորերկրյա) ըստ ցուցանիշների և տարիների (2000-2021թթ.)
Տվյալների աղբյուրներ՝
(C2) Քաղցրահամ ջրերի ջրառը (մակերևութային և ստորերկրյա) ըստ ցուցանիշների և տարիների, ՀՀ վիճակագրական կոմիտե (ArmStatBank)
Ըստ գնահատված ՋՇԻ-ի 2021թ. Հայաստանում ջրառը կազմել է ընդհանուր վերականգնվող ջրային ռեսուրսների 65․7%-ը, ինչը նշանակում է, որ Հայաստանը բախվում է ջրի սակավության խնդրի հետ: Մյուս կողմից, հարկ է նշել, որ ջրի շահագործման սեզոնային տատանումները կարող են լինել անկանոն, չորային սեզոններին շատ ավելի բարձր։
2000-2021թթ․ միջինացված տվյալներով ջրի ընդհանուր պահանջարկի շուրջ 62.5%-ը բավարարվում է մակերևութային ջրային ռեսուրսների հաշվին: Սևանա լիճը կարևոր դեր է խաղում ջրի պահանջարկի բավարարման հարցում, մասնավորապես Արարատյան դաշտի կարիքների համար, ինչը բացասական ազդեցություն է ունենում լճի էկոլոգիական և հիդրոլոգիական պայմանների վրա: Դրան զուգահեռ, ջրառը ստորերկրյա ջրային ռեսուրսներից ավելի քան կրկնապատկվել է 2000թ․-ից ի վեր: Ստորերկրյա ջրերը հիմնականում օգտագործվում են խմելու և ձկնաբուծության նպատակներով (2000-UNECE):
 |
Տարի |
Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն |
Ջրամատակարարում /ջրի հավաքում, մշակում, բաշխում |
Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում, Մշակող արդյունաբերություն, Շինարարություն |
Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում |
2011 |
1645.2 |
584․3 |
149.2 |
40․9 |
2012 |
2108.5 |
584․6 |
198.7 |
33․5 |
2013 |
2290.7 |
517․0 |
100.3 |
23․1 |
2014 |
2143.0 |
522․1 |
144.6 |
27․9 |
2015 |
2672․6 |
475․8 |
85.2 |
24․2 |
2016 |
2542․5 |
519․8 |
87.6 |
21․6 |
2017 |
2126․6 |
579․2 |
95.2 |
27․2 |
2018 |
1882․0 |
584․1 |
101․3 |
28․9 |
2019 |
2134․7 |
614․8 |
90․4 |
18․6 |
2020 |
1989․9 |
653․5 |
103․8 |
24․1 |
2021 |
2256.4 |
601.3 |
82.2 |
16.8 |
|
Նկար 3 – Ջրառն ըստ տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի Հանրապետությունում (2011-2021թթ.)
Տվյալների աղբյուրներ՝
Քաղցրահամ ջրերի ջրառն ըստ տնտեսական գործունեության հիմնական տեսակների (ՏԳՏԴ) և տարիների, 2021թ․, ՀՀ վիճակագրական կոմիտե, ArmStatBank
 |
Տնտեսական գործունեություն |
Ջրառ (մլն. մ3) |
Ջրամատակարարում /ջրի հավաքում, մշակում, բաշխում/ |
601․3 |
Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն |
2256․4 |
Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում, մշակող արդյունաբերություն, շինարարություն |
82․2 |
Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում |
16․8 |
|
Նկար 4 - Ջրառն ըստ տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի Հանրապետությունում (2021թ.)
Տվյալների աղբյուրներ՝
Քաղցրահամ ջրերի ջրառն ըստ ՏԳՏԴ-ի և տարիների, ՀՀ վիճակագրական կոմիտե, ArmStatBank
Ջրի մեծ պահանջարկ է առաջանում տնտեսական գործունեության երկու հիմնական ոլորտներում՝ կենտրոնացված ջրամատակարարման, որտեղ 2021թ․-ին ցանցին տրված ջրի ծավալի չափը կազմել է ընդհանուր քաղցրահամ ջրերի ջրառի 20%-ը և գյուղատնտեսությունում, որտեղ այդ չափաբաժինը կազմել է 76%: Ընդհանուր քաղցրահամ ջրերի ջրառի միայն մի փոքր մասն է բաժին ընկնում հանքարդյունաբերությանը, մշակող արդյունաբերությանը, էներգետիկային և այլ ոլորտներին (3.4%): Հայաստանում ոռոգվում է վարելահողերի շուրջ 80%-ը (UNECE, 2000): Այնուամենայնիվ, ձկնաբուծությունն ու ձկնորսությունը գյուղատնտեսության համար ջրառի ամենամեծ բաժինն են կազմում: Միջին հաշվով, գյուղատնտեսության համար քաղցրահամ ջրերի ջրառի 30%-ը բաժին է ընկնում ձկնաբուծարաններին, որոնք հիմնականում տեղակայված են ՀՀ Արարատի մարզում, որը գտնվում է ջրի բարձր սթրեսի պայմաններում: ՀՀ Արարատի մարզի ջրի մեծ պահանջարկը բավարարելու համար ջուրը տեղափոխվում է այլ ավազաններից, օրինակ՝ Սևանա լճից: 1930-ական թվականներից ի վեր Սևանա լճի ջրի մակարդակն իջել է ավելի քան 19 մ-ով և ջրօգտագործման մեջ գրանցվել է 25.2% աճ: Արփի գետի ավազանից Սևանա լիճ միջավազանային ջրի տեղափոխումը լայն տարածում է գտել: Այնուամենայնիվ, ոռոգման և էներգետիկայի արտադրության նպատակներով լճից ջրառը դեռ աճում է:
Հայաստանի ընդհանուր բնակչությունը նվազել է՝ 2000թ. 3226.9 մլն-ից 2021թ. դառնալով 2963.3 մլն. (ՀՀ վիճակագրական կոմիտե (ArmStatBank)): Նույն ժամանակահատվածում քաղցրահամ ջրի ընդհանուր ջրառն աճել է 58․5%-ով: Ջրամատակարարման համակարգում 2021թ․-ին տեղափոխման ընթացքում կորուստները կազմում են ջրառի 13.5%-ը: Վերջերս Եվրոպական ներդրումային բանկի ֆինանսական աջակցությամբ Հայաստանի կառավարությունը իրականացնում է Երևանի ջրամատակարարման բարելավման նախագիծը՝ բարելավելու ջրամատակարարման համակարգը Երևանում (Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկ, ՎԶԵԲ):
Ցուցանիշի սահմանումը
Տարեկան քաղցրահամ ջրի ջրառի ընդհանուր ծավալը (մակերևութային և ստորերկրյա) ըստ տնտեսական գործունեության բոլոր տեսակների, արտահայտվում է որպես վերականգնվող քաղցրահամ ջրերի ռեսուրսների համամասնութուն, այսինքն՝ երկրի համար որպես ՋՇԻ, որը համապատասխանում է Միջազգային ստանդարտ արդյունաբերական դասակարգմանը (ISIC):
Չափման միավոր
Քաղցրահամ ջրի ջրառի ընդհանուր ծավալը և ծավալն ըստ տնտեսական գործունեության տեսակների չափվում են տարեկան միլիոն խորանարդ մետրով (մլն. մ3), ՋՇԻ-ն արտահայտվում է որպես մասնաբաժին (%): Ջրի շահագործման ինդեքսը ցույց է տալիս ջրառի ճնշումը վերականգնվողական քաղցրահամ ջրերի ռեսուրսների վրա և արտահայտվում է %-ով։
Հիմնավորում
Ցուցանիշի ընտրության հիմնավորումը
Ցուցանիշը չափում է բնական աղբյուրներից կատարվող քաղցրահամ ջրի ջրառը, ինչպես նաև ջրառի հետևանքով շրջակա միջավայրի վրա գործադրված ճնշումը։
Քաղցրահամ ջրերի ջրառի դիտարկումը Հայաստանի համար մեծ նշանակություն ունի վերականգնվող ջրային ռեսուրսների պահպանման ու կառավարման կայունության բարելավման համար: Ցուցանիշը հնարավորություն է տալիս պատշաճ գնահատել բնական պաշարների պահպանումը և արդյունավետ օգտագործումը:
Գիտական հղումներ
Բնապահպանական տնտեսական հաշիվներ/Ջրի հաշիվներ, ՀՀ վիճակագրական կոմիտե (ArmStatBank)
EBRD, European Bank for Reconstruction and Development, Yerevan, Water Supply Improvement Project, Procurement ref:8123-IFT-43253, Project number:43253.
Շրջակա միջավայրը և բնական պաշարները Հայաստանի Հանրապետությունում 2021թ․
ՀՀ վիճակագրական կոմիտե
UNECE, 2000. Environmental Performance Review- Armenia. United Nations Economic Commission for Europe, Committee on Environmental Policy, Environmental Performance Reviews Series No. 10, ISBN 92-1-116775-2, New York.
UNECE, 2018. Guidelines for the Application of Environmental Indicators, Description of C2. Freshwater abstraction.
UNECE, 2018. Guidelines for the Application of Environmental Indicators, Glossary of terms – C2. Freshwater abstraction.
Համատեքստի նկարագրությունը
Ազգային քաղաքականության համատեքստ
Մակերևութային և ստորերկրյա ջրային ռեսուրսներից քաղցրահամ ջրերի ջրառը կառավարվում է Շրջակա միջավայրի նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման վարչության կողմից: Ջրառը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Ջրային օրենսգրքով (04.06.2002թ․), «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (27․11․2006թ․) և «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (2017թ.), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումներով և օրենսդրական այլ փաստաթղթերով:
Միջազգային քաղաքականության համատեքստ
2018թ.-ին Հայաստանը ՄԱԿ-ի բարձր մակարդակի քաղաքական ֆորումում ներկայացրեց 2030 Օրակարգի և Կայուն զարգացման նպատակների (SDG) իրագործման իր առաջին Ազգային կամավոր զեկույցը (VNR):
Այդ զեկույցը ներկայացնում է 2030 Օրակարգի և Կայուն զարգացման նպատակների ազգայնացման և իրականացման գործընթացում Հայաստանի կողմից մինչ օրս ձեռք բերված առաջընթացն ու փորձը: Այն նպատակ ունի նաև տրամադրել և անդրադառնալ քաղաքական, իրավական, գործնական և վարքագծային առավելություններին, ինչպես նաև խոչընդոտներին և մարտահրավերներին Կայուն զարգացման նպատակների իրականացման գործընթացում: Անկասկած այս գործընթացը միջսեկտորալ և լայնածավալ բնույթ ունի, որն ամենայն հավանականությամբ կանցնի 2030թ-ից այն կողմ և կպահանջվի համաձայնեցված ջանքեր և հանձնառություններ ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակներում:
Թիրախներ
Ազգային թիրախներ
Ազգային թիրախ չի առանձնացվել:
Միջազգային թիրախներ
ՄԱԿ-ի ԿԶՆ 6, թիրախ 6.4:
Մինչև 2030թ. էականորեն մեծացնել ջրօգտագործման արդյունավետությունը բոլոր ոլորտներում և ապահովել քաղցրահամ ջրի կայուն ջրառը և ջրամատակարարումը՝ լուծելու սակավաջրության խնդիրը և էականորեն կրճատել սակավաջրությունից տառապող մարդկանց թվաքանակը:
Քաղաքականությանն առնչվող փաստաթղթեր
Հայաստանի Հանրապետության Ջրային օրենսգիրք (ընդունված 2002թ. հունիսի 4-ին):
Հայաստանի Հանրապետության օրենքը Ջրի ազգային ծրագրի մասին ( ընդունված 2006թ. նոյեմբերի 27-ին):
Հայաստանի Հանրապետության օրենքը Ջրի ազգային քաղաքականւթյան հիմնադրույթների մասին (ընդունված 2006թ. հունիսի 3-ին)։
SDG Implementation Voluntary National Review – Armenia. United Nations (2018).
Transformation towards sustainable and resilient societies. Report for the UN High-level Political Forum on Sustainable Development, Yerevan (accessed 12 February 2019).
Sustainable Development Goals Voluntary National Review Report, Republic of Armenia (2020).
Ցուցանիշների հաշվարկման մեթոդաբանություն

Չափման միավորներ և հավասարումներ
ID |
Բաղադրիչ |
Չափման միավոր |
Հավասարում |
C2.1 |
Քաղցրահամ մակերևութային ջրերի ջրառ |
մլն մ3 |
|
C2.2 |
Քաղցրահամ ստորերկրյա ջրերի ջրառ |
մլն մ3 |
|
C2.3 |
Քաղցրահամ ջրերի ջրառ |
մլն մ3 |
= C 2.1 + C 2.2;
= C 2.4 + C 2.5 + C 2.6 + C 2.7 + C 2.8 + C 2.9 |
C2.4 |
Ջրամատակարարում (ISIC 36) |
մլն մ3 |
|
C2.5 |
Տնային տնտեսություններ |
մլն մ3 |
|
C2.6 |
Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն (ISIC 01-03) |
մլն մ3 |
|
C2.7 |
Մշակող արդյունաբերություն (ISIC 10-33) |
մլն մ3 |
|
C2.8 |
Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում (ISIC 35) |
մլն մ3 |
|
C2.9 |
Այլ տնտեսական գործունեության տեսակներ |
մլն մ3 |
|
C2.10 |
Վերականգնվող քաղցրահամ ջրային ռեսուրսներ (մակերևութային) |
մլն մ3 |
|
C2.11 |
Մակերևութային ջրերի ՋՇԻ |
% |
= C 2.1/C 2.10 |
Բացերի լրացման մեթոդաբանությունը
Ըստ ոլորտների ջրառի տեսական գնահատման համար կիրառվել է ինտերպոլյացիայի մեթոդը:
Մեթադաբանության հղումներ
EEA, 2005. EEA core set of indicators guide. EEA Technical report No 1/2005, ISBN 92-9167-757-4, Luxembourg.
UNECE, 2018. Guidelines for the Application of Environmental Indicators, Data template – C2: Freshwater abstraction.
UNECE, 2018. Guidelines for the Application of Environmental Indicators, Description of C2: Freshwater abstraction.
UNECE, 2018. Guidelines for the Application of Environmental Indicators, Glossary of terms – C2: Freshwater abstraction.
UNSD and UNEP, Questionnaire on Environment Statistics. United Nations Statistics Division and United Nations Environment Programme, Questionnaire on Environment Statistics, Section Water.
Մեթոդաբանական անորոշություններ
Մեթոդաբանական անորոշություն չի հայտնաբերվել:
Տվյալների անորոշություններ
Ստորերկրյա ջրերի ջրառը չի չափվում չափիչ սարքերով: Այն գնահատվում է ստորերկրյա ջրերի մակարդակի փոփոխությամբ:
Փաստացի գոլորշիացումը հիմնված է գնահատման վրա: Հարևան երկրներից ստորերկրյա ջրերի ներհոսքի և հարևան երկրներ ստորերկրյա ջրերի արտահոսքի համար բավարար տվյալներ չկան:
1990թ․-ից մինչև 2011թ. ցուցանիշների հաշվարկման համար կիրառվել է ՄԱԿ-ի վիճակագրության բաժնի (UNSD) բնապահպանական վիճակագրության վերաբերյալ հարցաթերթի մեթոդաբանությունը, իսկ 2011թ-ից սկսած՝ ՄԱԿ-ի ԵՏՀ (UNECE) բնապահպանական ցուցանիշների հաշվարկման մեթոդաբանությունը: Սա մեծ խզում է առաջացնում ժամանակային շարքում, մասնավորապես ջրամատակարարման ծառայության և գյուղատնտեսության ոլորտներում:
Անորոշությունների պարզաբանում
Անորոշություն չի հայտնաբերվել:
ՀՀ վիճակագրական կոմիտե (ArmStatBank)
Հայաստանի բնապահպանական վիճակագրությունը 2020թ. և ցուցանիշների 2016-2020 թթ. շարժընթացը, ՀՀ վիճակագրական կոմիտե
Շրջակա միջավայրը և բնական պաշարները Հայաստանի Հանրապետությունում 2021թ., ՀՀ վիճակագրական կոմիտե
Բնապահպանական տնտեսական հաշիվներ։ Ջրի հաշիվներ, ՀՀ վիճակագրական կոմիտե, (ArmStatBank)
Հայաստանի ազգային հաշիվներ, 2021թ, ՀՀ վիճակագրական կոմիտե
Մետատվյալներ
Թեմա` ջուր
Ցուցանիշի ծածկագիրը` C2
Թեգեր` ջրառ, ջրի շահագործման ինդեքս, Հայաստան ժամանակահատված. 1993-2021թթ.
DPSIR՝ ճնշում
Տեսաակը՝ նկարագրող ցուցանիշ (դաս A – ինչ է տեղի ունենում շրջակա միջավայրի և մարդկանց հետ)
Ժամկետներ՝ հրապարակման ամսաթիվ / վերջին փոփոխությունը. 10/02/2023
Թարմացման հաճախականությունը՝ յուրաքանչյուր տարի
Կոնտակտային անձինք և պատասխանատու մարմինը՝
Կոնտակտային անձինք՝ Նաիրա Մանդալյան, Գոհար Հարությունյան, Ռուզաննա Սաֆարյան
Պատասխանատու` Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե )
Կարճաժամկետ աշխատանքներ
Խորքային հորերի և ստորերկրյա ջրային ռեսուրսներից ջրառի մշտադիտարկման համակարգի ներդնում:
Երկարաժամկետ աշխատանքներ
Ջրառի ավտոմատ մշտադիտարկման և չափման համակարգի ներդնում: