 |
Տարի |
Ջրի տրանզիտային կորուստները
(մլն. մ3) |
Քաղցրահամ ջրերի ընդհանուր օգտագործումը
(մլն. մ3) |
2011 |
700 |
1738 |
2012 |
754 |
2187 |
2013 |
866 |
2089 |
2014 |
748 |
2113 |
2015 |
739 |
2533 |
2016 |
712 |
2470 |
2017 |
825 |
2040 |
2018 |
788 |
1927 |
2019 |
741 |
2124 |
2020 |
654 |
2176 |
2020 |
654 |
2176 |
2021 |
710 |
2257 |
|
Նկար 1 – Քաղցրահամ ջրերի ջրօգտագործումը Հայաստանի Հանրապետությունում (2011-2021թթ.)
Տվյալների աղբյուրներ.
(C2) Քաղցրահամ ջրերի ջրառը (մակերևույթային և ստորերկրյա) ըստ ցուցանիշների և տարիների, ՀՀ վիճակագրական կոմիտե (ArmStatBank)
(C3) Ջրօգտագործումն ըստ ՏԳՏԴ և տարիների, ՀՀ վիճակագրական կոմիտե (ArmStatBank)
(C7) Ջրերի կորուստն ըստ ՏԳՏԴ և տարիների, ՀՀ վիճակագրական կոմիտե (ArmStatBank)
 |
Տարի |
Գյուղատնտեսություն, անտառտնտեսություն, ձկնորսություն |
Տնային տնտեսություններ |
Տնտեսության գործունեության այլ տեսակներ |
Մշակող արդյունա-բերություն , էներգետիկա |
2011 |
1368 |
165 |
102 |
48 |
2012 |
1793 |
148 |
57 |
37 |
2013 |
1846 |
113 |
45 |
26 |
2014 |
1748 |
148 |
46 |
32 |
2015 |
2270 |
119 |
28 |
28 |
2016 |
2192 |
123 |
47 |
27 |
2017 |
1752 |
132 |
34 |
35 |
2018 |
1554 |
238 |
5 |
46 |
2019 |
1824 |
188 |
2 |
27 |
2020 |
1751 |
288 |
9 |
43 |
2021 |
1949 |
206 |
2 |
46 |
|
Նկար 2 – Ջրօգտագործումն ըստ տնտեսական գործունեության տեսակների խմբավորման Հայաստանի Հանրապետությունում (2011-2021թթ.)
Տվյալների աղբյուրներ.
(C3) Ջրօգտագործումն ըստ ՏԳՏԴ և տարիների, ՀՀ վիճակագրական կոմիտե (ArmStatBank)
 |
Գյուղատնտեսություն, անտառտնտեսություն, ձկնորսություն |
1949,3 |
Տնային տնտեսություն |
206 |
Տնտեսության գործունեության այլ տեսակներ |
2,4 |
Մշակող արդյունաբերություն |
29 |
Էներգետիկա |
16,8 |
|
Նկար 3 – Ջրօգտագործումն ըստ տնտեսական գործունեության տեսակների խմբավորման Հայաստանի Հանրապետությունում (2021թ.)
Տվյալների աղբյուրներ.
(C3) Ջրօգտագործումն ըստ ՏԳՏԴ և տարիների, ՀՀ վիճակագրական կոմիտե (ArmStatBank)
Հայաստանը ջրի նկատմամբ պահանջարկի նվազագույն ապահովմամբ, սեզոնային սթրեսներ ունեցող երկիր է (ջրի շահագործման ինդեքսը 2021թ. կազմել է 65.7%). Չնայած վերականգնվող քաղցրահամ ջրային ռեսուրսների հաշվեկշռում ուղղակիորեն չեն ընդգծում ջրի դեֆիցիտ, սակայն տնտեսական գործունեության տարբեր ոլորտներում, մասնավորապես գյուղատնտեսության ոլորտում, ջրառի և ջրօգտագործման բարձր մակարդակներն առանձին տարիներին մեծ ճնշում են գործադրում երկրի վերականգնվող քաղցրահամ ջրային ռեսուրսների վրա (UNECE, 2000թ.):
Միջինում քաղցրահամ ջրերի ընդհանուր օգտագործման 84.7%-ը բաժին է ընկնում գյուղատնտեսությանը, անտառային տնտեսությանը և ձկնորսությանը, գյուղատնտեսության ավելի քան 64.2%-ը բաժին է ընկնում ոռոգմանը:
Չնայած 2000-2017թթ. արձանագրվել է ջրի կորուստների որոշակի աճ (2000թ.՝ 758.9 մլն. մ3, 2017թ.՝ 825.4 մլն. մ3), սակայն 2018-2021թթ․ նկատվում է ջրի կորուստների նվազում (2018թ․-ին՝ 788 մլն. մ3, 2021թ․-ին՝ 710մլն. մ3)։
2000թ. քաղցրահամ ջրերի տարեկան օգտագործումը կազմել է շուրջ 2550 մլն. մ3, իսկ 2021թ. նվազել է մինչև 2256,7 մլն. մ3: Ջրառի և ջրօգտագործման մեծ ծավալները՝ հատկապես գյուղատնտեսության ոլորտում, հանգեցրել են ոլորտային ջրային սթրեսների և առաջ են բերել բնապահպանական հիմնախնդիրներ:
Սևանա լճի ջրերի բազմատարյա գերօգտագործմամբ պայմանավորված լճի մակարդակը նվազել է ավելի քան 19 մ-ով, ծավալը 55.8 մլրդ. մ3-ից նվազել է մինչև 38 մլրդ. մ3, իսկ լճի հայելու մակերեսը կրճատվել է ավելի քան 140 կմ2-ով (ՀՀ վիճակագրական կոմիտե (ArmStatBank)):
 |
Տարի |
Համախառն ներքին արդյունքը, մլն. $ (PPP, գնողունակության համարժեքով, 2017թ)* |
Ջրօգտագործումը ՀՆԱ-ի $1000-ի հաշվով (PPP, գնողունակության համարժեքով, 2017թ), խոր.մ/$ 1000 |
2011 |
27975.1 |
62.1 |
2012 |
29989.3 |
72.9 |
2013 |
30979.0 |
67.4 |
2014 |
32094.2 |
65.8 |
2015 |
33121.2 |
76.5 |
2016 |
33 187.5 |
74.4 |
2017 |
35 676.5 |
57.2 |
2018 |
37 531.7 |
51.3 |
2019 |
40 384.1 |
52.6 |
2020 |
37 314.9 |
58.3 |
2021 |
39 527.2 |
57.1 |
|
Նկար 4 - Քաղցրահամ ջրերի օգտագործումը ՀՆԱ-ի (ԳՀ դոլլար) միավորի հաշվով Հայաստանի Հանրապետությունում (2011-2021թթ.)
Տվյալների աղբյուրներ.
(C3) Ջրօգտագործումն ըստ ՏԳՏԴ և տարիների, ՀՀ վիճագրական կոմիտե (ArmStatBank)
Gross Domestic Products, Համաշխարհային բանկ
Նկատի ունենալով, որ տնտեսության բոլոր ճյուղերը մեծապես կախված են ջրային ռեսուրսներից, ուստի առանձնակի կարևորվում է ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետությունը: Ջրօգտգործումը տնտեսության մեջ բնութագրվում է ՀՆԱ-ի ձևավորման մեջ ունեցած մասնաբաժնով:
Ցուցանիշի սահմանումը
Ցուցանիշը նկարագրում է քաղցրահամ ջրերի օգտագործումը տնտեսության տարբեր ոլորտներում: Այն բնութագրում է ջրերի նկատմամբ պահանջարկի վիճակը:
Ցուցանիշը բերվում է ամբողջ երկրի համար և ըստ տնտեսության ճյուղերի, ՀՆԱ-ի մեկ միավորի հաշվով, ինչպես նաև տարվա ընթացքում ձևավորված ավելացված արժեքի հաշվով:
Չափման միավոր
Ջրօգտագործման ծավալները չափվում են մլն. մ3-ով, ՀՆԱ-ի մեկ միավորի հաշվով (2017թ. հաստատուն գներով, հաշվարկված ԱՄՆ դոլլարով, տվյալները վերցված են Համաշխարհային բանկի կայքէջից):
Հիմնավորում
Ցուցանիշի ընտրության հիմնավորումը
Ցուցանիշը բնութագրում է քաղցրահամ ջրերի օգտագործումը, ինչպես նաև ճնշումը վերականգնվող ջրային ռեսուրսների և խոշոր հաշվով շրջակա միջավայրի վրա:
Գիտական հղումներ
Շրջակա միջավայրը և բնական պաշարները Հայաստանի Հանրապետությունում 2021 թվականին, ՀՀ վիճակագրական կոմիտե
Բնապահպանական տնտեսական հաշիվներ, Ջրի հաշիվներ, ՀՀ վիճակագրական կոմիտե (ArmStatBank)
UNECE, 2000. Environmental Performance Review-Armenia. United Nations Economic Commission for Europe, Committee on Environmental Policy, Environmental Performance Reviews Series No. 10, ISBN 92-1-116775-2, New York.
UNECE, 2018. Guidelines for the Application of Environmental Indicators, Description of C3: Total water use.
UNECE, 2018. Guidelines for the Application of Environmental Indicators, Glossary of terms – C3: Total water use.
Համատեքստի նկարագրությունը
Ազգային քաղաքականության համատեքստ
Հայաստանի Հանրապետության Ջրային օրենսգիրքը (ընդունվել է 2002թ․ հունիսի 4-ին) հիմնական օրենսդրական փաստաթուղթն է, որը սահմանում և կարգավորում է ջրային տնտեսության հիմնական հասկացություններն ու հարաբերությունները: Ջրային օրենսգիրքը կարգավորում է ջրային ռեսուրսների և համակարգերի պահպանության, օգտագործման և կառավարման հետ կապված խնդիրները, ինպես նաև սահմանում է մասնավոր հատվածի ներառման սկզբունքներն ու ձևերը:
ՀՀ Ջրի ազգային քաղաքականությունը (ընդունվել է 2005թ. մայիսի 3-ին) ջրային ռեսուրսների և ջրային համակարգերի օգտագործման և պահպանության ռազմավարության շրջանակն է: Սույն օրենքի նպատակը ներկայում և ապագայում մարդու բարեկեցության, հանրապետության սոցիալ-տնտեսական համակարգի զարգացման, տնտեսական և էկոլոգիական կարիքները բավարարելու համար անհրաժեշտ քանակի, ռեժիմի և որակի ջրային ռեսուրսների մատչելիության ապահովումն է:
Ջրի ազգային ծրագիրը (ընդունվել է 2006թ. նոյեմբերի 27-ին) կարգավորում է Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի սահմանման և իրականացման հետ կապված հարաբերությունները` ընդգրկելով ազգային ջրային պաշարի, ռազմավարական ջրային պաշարի, օգտագործելի ջրային ռեսուրսների գնահատականները, ջրերի նկատմամբ առաջարկն ու պահանջարկը, ջրային ոլորտի պահպանման և զարգացման հիմնական խնդիրները և հեռանկարները, Ջրի ազգային ծրագրի իրականացման միջոցառումները` ելնելով ջրի սահմանափակ լինելու, մարդու կյանքի և առողջության, կենդանական և բուսական աշխարհի պահպանման համար հիմնական միջոցներից մեկը հանդիսանալու, դրա մատչելիության ապահովման նախապայմաններից:
Օրենքի նպատակն է օգտագործելի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման միջոցով բնակչության և տնտեսության պահանջների բավարարման, շրջակա միջավայրի էկոլոգիական կայունության ապահովման, ռազմավարական ջրային պաշարի կազմավորման և օգտագործման, ազգային ջրային պաշարի պահպանության, Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի և «Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների սահմանումը:
Միջազգային քաղաքականության համատեքստ
2018թ. Հայաստանը ՄԱԿ-ի բարձր մակարդակի քաղաքական ֆորումում ներկայացրեց 2030 Օրակարգի և Կայուն զարգացման նպատակների (SDG) իրագործման իր առաջին Ազգային կամավոր զեկույցը (VNR):
Այդ զեկույցը ներկայացնում է 2030 օրակարգի և ԿԶՆ-ների ազգայնացման և իրականացման գործընթացում Հայաստանի կողմից մինչ օրս ձեռք բերված առաջընթացն ու փորձը: Այն նպատակ ունի նաև տրամադրել և անդրադառնալ քաղաքական, իրավական, գործնական և վարքագծային առավելություններին, ինչպես նաև խոչընդոտներին և մարտահրավերներին ԿԶՆ իրականացման վերաբերյալ: Անկասկած այս գործընթացը միջսեկտորալ և լայնածավալ բնույթ ունի, որն ամենայն հավանականությամբ կանցնի 2030թ-ից այն կողմ և կպահանջվի համաձայնեցված ջանքեր ու հանձնառություններ ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակներում:
Թիրախներ
Ազգային թիրախներ
Ազգային թիրախ չի առանձնացվել:
Միջազգային թիրախներ
UN SDG 6, target 6.4 Մինչև 2030թ. էականորեն մեծացնել ջրօգտագործման արդյունավետությունը բոլոր ոլորտներում և ապահովել քաղցրահամ ջրի կայուն ջրառը և ջրամատակարարումը՝ լուծելու սակավաջրության խնդիրը և էականորեն կրճատել սակավաջրությունից տառապող մարդկանց թվաքանակը:
Քաղաքականությանն առնչվող փաստաթղթեր
Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգիրք (ընդունված է 2002թ․ հունիսի 4-ին)
Հայաստանի Հանրապետության ազգային ծրագրի մասին Հայաստանի Հանրապետության օրենքը (ընդունված է 2006թ․ նոյեմբերի 27-ին)
«Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթներիր մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (ընդունված է 2005թ․ մայիսի 3-ին)
SDG Implementation Voluntary National Review – Armenia. United Nations (2018).
Report for the UN High-level Political Forum on Sustainable Development
Sustainable Development Goals. UN (2016). Sustainable development goals, the sustainable development agenda.
Ցուցանիշների հաշվարկման մեթոդաբանություն
Չափման միավորներ և հավասարումներ

ID |
Բաղադրիչ |
Չափման միավոր |
Հավասարում |
C2.3 |
Քաղցրահամ ջրերի ջրառ |
մլն. մ3/տարի |
= C 2.3 (տես C2 ցուցանիշը) |
C3.1 |
Աղազերծված ջուր |
մլն. մ3/տարի |
|
C3.2 |
Կրկնակի ջրօգտագործում |
մլն. մ3/տարի |
|
C3.3 |
Ջրի ներմուծում |
մլն. մ3/տարի |
|
C3.4 |
Ջրի արտահանում |
մլն. մ3/տարի |
|
C3.5 |
Հասանելի քաղցրահամ ջուր |
մլն. մ3/տարի |
= C 2.3 + C 3.1 + C 3.2 + C 3.3 + C 3.4 |
C3.6 |
Տրանզիտային կորուստներ |
մլն. մ3/տարի |
|
C3.6a |
Այլ կորուստներ և ջուր ոչ օգտագործման համար |
մլն. մ3/տարի |
|
C3.7 |
Քաղցրահամ ջրերի օգտագործում |
մլն. մ3/տարի |
= C 3.5 - C 3.6 - C 3.6a;
= C3.8 + C3.9 + C3.11 + C3.12 + C3.13 |
C3.8 |
Տնային տնտեսություններ |
մլն. մ3/տարի |
|
C3.9 |
Գյուղատնտեսություն, անտառտնտեսություն, ձկնորսություն (ISIC 01-03) |
մլն. մ3/տարի |
|
C3.10 |
որից՝ ոռոգում գյուղատնտեսության մեջ |
մլն. մ3/տարի |
|
C3.11 |
Մշակող արդյունաբերություն (ISIC 10-33) |
մլն. մ3/տարի |
|
C3.12 |
Էներգետիկա (ISIC 35) |
մլն. մ3/տարի |
|
C3.13 |
Այլ |
մլն. մ3/տարի |
|
C3.14 |
ՀՆԱ-ն ԳՀ 2017թ. հաստատուն գներով |
մլրդ. դոլար/տարի |
|
C3.15 |
Քաղցրահամ ջրի օգտագործումը ՀՆԱ-ի մեկ միավորի հաշվով |
մ3/1000 դոլար |
= C3.7/C3.14 |
Բացերի լրացման մեթոդաբանությունը
Կիրառվել է ինտերպոլյացիայի մեթոդն ըստ ոլորտների ջրառի տեսական գնահատման համար:
Ոռոգման ջրօգտագործման ցուցանիշի հաշվարկման ժամանակ կիրառվում է ոռոգվող տարածքների և ոռոգման միջին նորմաների տվյալները:
Ոռոգվող և ոռոգման համար ջրառի միջին գործակիցը լայնորեն օգտագործվում է ոռոգման օգտագործման համար հաշվարկելիս։
Մեթադաբանության հղումներ
EEA, 2005. EEA core set of indicators guide. EEA Technical report No 1/2005, ISBN 92-9167-757-4, Luxembourg.
UNECE, 2018. Guidelines for the Application of Environmental Indicators, Data template – C3: Total water use.
UNECE, 2018. Guidelines for the Application of Environmental Indicators, Description of C3: Total water use.
UNECE, 2018. Guidelines for the Application of Environmental Indicators, Glossary of terms – C3: Total water use.
UNSD and UNEP, 2013. Questionnaire 2013 on Environment Statistics. United Nations Statistics Division and United Nations Environment Programme, Questionnaire 2013 on Environment Statistics, Section Water.
Մեթոդաբանական անորոշություններ
Մեթոդաբանական անորոշություն չի հայտնաբերվել:
Տվյալների անորոշություններ
1990թ․-ից մինչև 2011թ. ցուցանիշների հաշվարկման համար կիրառվել է ՄԱԿ-ի վիճակագրության բաժնի (UNSD) բնապահպանական վիճակագրության վերաբերյալ հարցաթերթի մեթոդաբանությունը, իսկ 2011թ-ից սկսած՝ ՄԱԿ-ի ԵՏՀ (UNECE) բնապահպանական ցուցանիշների հաշվարկման մեթոդաբանությունը: Սրանք առաջացնում են ժամանակային շարքերում խզումներ, անհամապատասխանություններ, անհամադրելիություններ, առավելապես ջրամատակարարման և ոռոգման ոլորտների համար:
Անորոշությունների պարզաբանում
Անորոշություն չի հայտնաբերվել:
Շրջակա միջավայրը և բնական պաշարները Հայաստանի Հանրապետությունում 2021 թվականին , ՀՀ վիճակագրական կոմիտե
Gross Domestic Products provided by World Bank
Բնապահպանական տնտեսական հաշիվներ, Ջրի հաշիվներ, ՀՀ վիճակագրական կոմիտե (ArmStatBank)
Մետատվյալներ․
Թեմա՝ ջուր
Ցուցանիշի ծածկագիրը՝ C3
Թեգեր՝ ջրօգտագործում՝ ջրի շահագործման ինդեքս, Հայաստան
Ժամանակահատված՝ 2011-2021թթ.
DPSIR՝ ճնշում
Տեսակը՝ նկարագրող ցուցանիշ (դաս A – ինչ է տեղի ունենում շրջակա միջավայրի և մարդկանց հետ):
Ժամկետներ՝
Հրապարակման ամսաթիվ / վերջին փոփոխություն՝ 10/02/2023
Թարմացման հաճախականությունը՝ յուրաքանչյուր տարի
Կոնտակտային անձինք և պատասխանատու մարմինը․
Կոնտակտային անձինք՝ Նաիրա Մանդալյան, Գոհար Հարությունյան, Ռուզաննա Սաֆարյան
Պատասխանատու՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե (ArmStatBank)
Կարճաժամկետ աշխատանքներ
Հայաստանի ջրերի բնապահպանական-տնտեսական հաշիվների համակարգի հետագա կատարելագործում:
Երկարաժամկետ աշխատանքներ
Ջրերի պորտալի զարգացում: