 |
Տարի |
Կենցաղային ջրօգտագործումը (մլն. մ3) |
Բնակչություն (1000) |
2000 |
155.0 |
3221.11 |
2001 |
153.0 |
3211.81 |
2002 |
140.0 |
3199.77 |
2003 |
116.0 |
3182.54 |
2004 |
105.6 |
3164.93 |
2005 |
101.8 |
3146.41 |
2006 |
102.5 |
3127.11 |
2007 |
107.8 |
3107.4 |
2008 |
115.8 |
3087.12 |
2009 |
61.4 |
3066.04 |
2010 |
67.1 |
3044.87 |
2011 |
74.8 |
3027.94 |
2012 |
75.3 |
3024.13 |
2013 |
83.7 |
3021.98 |
2014 |
122.3 |
3013.84 |
2015 |
96.5 |
3004.6 |
2016 |
107.8 |
2992.3 |
2017 |
107.6 |
2979.5 |
2018 |
181.7 |
2972.7 |
2019 |
127.7 |
2965.3 |
2020 |
165.2 |
2959.7 |
2021 |
120.9 |
2 963.3 |
|
Նկար 1 - Հայաստանի Հանրապետությունում բնակչության կողմից օգտագործված խմելու ջուրը (2000-2021թթ.)
Տվյալների աղբյուրներ՝
(C4) Կենցաղային ջրօգտագործումը մեկ շնչի հաշվով ըստ ցուցանիշների և տարիների,
ՀՀ վիճակագրական կոմիտե (ArmStatBank)
 |
Տարի |
Կենցաղային ջրօգտագործումը մեկ շնչի հաշվով, խոր. մ/տարի |
2000 |
48.1 |
2001 |
47.6 |
2002 |
43.8 |
2003 |
36.4 |
2004 |
33.4 |
2005 |
32.4 |
2006 |
32.8 |
2007 |
34.7 |
2008 |
37.5 |
2009 |
20.0 |
2010 |
22.0 |
2011 |
24.7 |
2012 |
24.9 |
2013 |
27.7 |
2014 |
40.5 |
2015 |
32.1 |
2016 |
36.1 |
2017 |
36.1 |
2018 |
61.2 |
2019 |
43.1 |
2020 |
55.8 |
2021 |
40.8 |
|
Նկար 2 - Կենցաղային ջրօգտագործումը Հայաստանի Հանրապետությունում մեկ շնչի հաշվով (2000-2021)
Տվյալների աղբյուրներ՝
(C4) Կենցաղային ջրօգտագործումը մեկ շնչի հաշվով ըստ ցուցանիշների և տարիների,
ՀՀ վիճակագրական կոմիտե (ArmStatBank)
Հայաստանը ջրի նկատմամբ պահանջարկի նվազագույն ապահովմամբ սեզոնային սթրեսներ ունեցող երկրի է: Միջին տարեկան (2000-2021թթ.) վերականգնվող քաղցրահամ ջրային ռեսուրսները կազմում են շուրջ 6421.8 մլն մ3, իսկ մեկ շնչի հաշվով տարեկան 2093.7 մ3: Ջրի շահագործման ինդեքսը կազմում է ավելի քան 44.6%:
Տնային տնտեսություններին մատակարարվող ջուրը հիմնականում օգտագործվում է խմելու և կենցաղային կարիքների համար:
2021թ. քաղցրահամ ջրերի ընդհանուր օգտագործումն ըստ տնտեսության ճյուղերի կազմել է շուրջ 2256.7 մլն. մ3, որից 120.9 մլն. մ3 մատակարարվել է տնային տնտեսություններին (5.4%):
Խմելու ջրի տարեկան օգտագործումը 2000-2009թթ.-ին նվազել է, այնուհետև աճել է՝ գյուղական բնակավայրերում ջրամատակարարման պետական ցանցի ընդլայնման, հաշվառման բարելավման շնորհիվ։ Այդ բարելավման միջոցով ջրամատակարարման ծառայությունների կողմից տնային տնտեսություններին մատակարարվող ընդհանուր ջրի ծավալն աճել է՝ 2021թ․-ին դառնալով 120.9 մլն. մ 3: Միևնույն ժամանակ բնակչության թվաքանակը նվազել է 8․1%-ով:
Չնայած Հայաստանում խմելու ջրի պահանջարկը հիմնականում բավարարվում է ստորերկրյա ջրային ռեսուրսների հաշվին, ջրի տրանզիտային կորուստները շարունակում են մնալ բարձր։
Ըստ ՄԱԿ-ի ԵՏՀ (UNECE) շրջակա միջավայրի գործունեության գնահատման, 2000-ականներին խողովակների շուրջ 80%-ն ավելի քան 10 տարվա են, իսկ 55%-ը` ավելի քան 20 տարվա: Նրանց պահպանումն անտեսվել էր: Վթարների քանակը պարբերաբար ավելանում էր: Այնուամենայնիվ, 2009թ. ի վեր, ՀՀ կառավարության ջրային տնտեսության կառավարման բարելավման ռազմավարության իրականացման արդյունքում ջրամատակարարման ցանցին միացված բնակչության մասնաբաժինն աճել է՝ հասնելով 95.5%, ընդ որում, ավելի մեծ ուշադրություն է դարձվել գյուղական բնակավայրերին:
Ցուցանիշի սահմանումը
Ջամատակարարման համակարգի և ինքնամատակարարման միջոցով բնակչության կենցաղային և այլ կարիքները հոգալու համար օգտագործվող ջրի ծավալը, ինչպես նաև մեկ շնչին ընկնող ջրի ծավալը:
Չափման միավոր
Տնային տնտեսությունների կողմից օգտագործվող ջրի ծավալը չափվում է մլն. մ3/տարի և մեկ շնչի հաշվով՝ մ3/տարի կամ լ/օր:
Հիմնավորում
Ցուցանիշի ընտրության հիմնավորումը
Ցուցանիշը կարևոր է ջրային տնտեսության ծառայությունների զարգացման մակարդակը և բնակչության բոլոր կենցաղային կարիքները հոգալու նպատակով ջրի հասանելիության աստիճանը սահմանելու համար: Ցուցանիշը նաև օգնում է բացահայտել երկրում խմելու ջրի օգտագործման միտումները:
Գիտական հղումներ
ՀՀ 2014-2025 թթ․ հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիրը հաստատելու և ՀՀ կառավարության 2008թ․ հոկտեմբերի 30-ի N1207-Ն որոշումը ուժը կորցրաց ճանաչելու մասին N442-Ն կառավարության որոշման հավելված, ընդունված է 2014թ․ մարտի 27-ին։
Howard, Guy, Bartram, Jamie & World Health Organization. Water, Sanitation and Health Team. (2003). Domestic water quantity, service level and health / Guy Howard and Jamie Bartram. World Health Organization. https://apps.who.int/iris/handle/10665/67884.
Environmental Performance Reviews - Armenia. Economic Commission for Europe, Committee on Environmental Policy, United Nations, New York and Geneva, 2000.
UNECE, 2018. Guidelines for the Application of Environmental Indicators, Description of C4: Household water use per capita.
UNECE, 2018. Guidelines for the Application of Environmental Indicators, Glossary of terms – C4:
Household water use per capita.
Համատեքստի նկարագրությունը
Ազգային քաղաքականության համատեքստ
Ջրի ազգային քաղաքականության հիմունքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքն ուղղված է բնակչության հիմնական կարիքների բավարարմանը, վերականգնվող ջրային ռեսուրսների պահպանմանն ու օգտագործմանը և հիվանդությունները նվազեցնելու և կանխարգելելու համար ջրի անհրաժեշտ քանակի ապահովմանը: Այդ համատեքստում հիմնական թիրախը բնակչության ջրի նկատմամբ առօրյա և կենցաղային պահանջների բավարարումն է:
Հայաստանի Հանրապետության 2014-2025թթ. զարգացման ռազմավարական ծրագիրը նպատակ ունի բարձրացնել խմելու ջրի մատակարարման և կոյուղու համակարգերի շահագործման հուսալիությունն ու արդյունավետությունը, նվազեցնել ջրի կորուստները և բարելավել ջրի և կեղտաջրերի ծառայությունների մատուցման որակը:
Միջազգային քաղաքականության համատեքստ
ՄԱԿ-ի ԿԶՆ 6 Նպատակը. մինչև 2030 թվականն ընկած ժամանակահատվածը պետք է «ապահովել ջրի և սանիտարական հասանելիությունը բոլորի համար»: ԿԶՆ 6-րդ նպատակի 6.1 թիրախն է մինչև 2030թ. հասնել անվտանգ և մատչելի խմելու ջրի համընդհանուր և արդարացի հասանելիության ապահովմանը բոլորի համար: Նմանապես, 6.2 թիրախը նպատակ ունի մինչև 2030թ. ձեռք բերել համարժեք և հավասար սանիտարահիգիենիկ պայմաններ բոլորի համար և վերջ դնել բնական կարիքները «դրսում» հոգալուն՝ հատուկ ուշադրություն դարձնելով կանանց, աղջիկների և խոցելի իրավիճակներում գտնվողների կարիքներին:
Թիրախներ
Ոչ մի թիրախ չի առանձնացվել:
Քաղաքականությանն առնչվող փաստաթղթեր
ՀՀ 2014-2025 թթ․ հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիրը հաստատելու և ՀՀ կառավարության 2008թ․ հոկտեմբերի 30-ի N1207-Ն որոշումը ուժը կորցրաց ճանաչելու մասին N442-Ն կառավարության որոշման հավելված, ընդունված է 2014թ․ մարտի 27-ին
Հայաստանի Հանրապետությա Ջրային օրենսգիրք, ընդունված է 2002թ․ հունիսի 4-ին։
ՀՀ օրենքը Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին, ընդունված է 2005թ․ մայիսի 3-ին։
ՀՀ Ջրի ազգային ծրագրի մասին, ընդունված է 2006թ․ նոյեմբերի 27-ին։
Sustainable Development Goals. UN (2016). Sustainable development goals, the sustainable development agenda.
Ցուցանիշների հաշվարկման մեթոդաբանություն

Նշում՝ մեկ շնչի հաշվով ընդհանուր ջրօգտագործում = տնային տնտեսությունների կողմից ջրօգտագործում (ջրամատակարարման ծառայությունների կողմից տնային տնտեսություններին մատակարարվող ջուր + ինքնամատակարարմամբ ջրօգտագործում)/ բնակչություն:
Չափման միավորներ և հավասարումներ
ID |
Բաղադրիչ |
Միավոր |
Հավասարում |
C4.1 |
Ջրամատակարարման ծառայությունների կողմից տնային տնտեսություններին մատակարարվող ջուրը |
մլն. մ3/տարի |
|
C4.2 |
Ջրամատակարարման համակարգին միացած բնակչությունը (գնահատական) |
մլն. մարդ |
|
C4.3 |
Ջրօգտագործումը մեկ շնչի հաշվով (ջրամատակարարման համակարգ) |
մ3/1 շնչի հաշվով/տարի |
= C 4.1/C 4.2 |
C4.4 |
Ջրամատակարարման համակարգին չմիացած բնակչությունը (ինքնամատակարարում; գնահատական) |
մլն. մարդ |
= C 4.8 - C 4.2 |
C4.5 |
Տնային տնտեսությունների կողմից ինքնամա-տակարարմամբ ջրօգտագործումը մեկ շնչի հաշվով (գնահատական) |
մ3/1 շնչի հաշվով/տարի |
|
C4.6 |
Ինքնամատակարարմամբ ջրօգտագործումը |
մլն. մ3/տարի |
= C 4.4 ´ C 4.5 |
C4.7 |
Տնային տնտեսությունների կողմից ընդհանուր ջրօգտագործումը |
մլն. մ3/տարի |
=C 4.1 + C 4.6 |
C4.8 |
Բնակչության թվաքանակը |
մլն. մարդ |
|
C4.9 |
Տնային տնտեսությունների ընդհանուր ջրօգտագործումը մեկ շնչի հաշվով (ջրամատակարարման համակարգ և ինքնամատակարարում) |
մ3/1 շնչի հաշվով/տարի |
=C 4.7/C 4.8 |
Բացերը լրացնելու մեթոդաբանություն
Մեթոդաբանական բաց չի հայտնաբերվել:
Մեթադաբանության հղումներ
EEA core set of indicators, Guide․ EEA Technical report No 1/2005, ISSN 1725-2237․
UNECE, 2018. Guidelines for the Application of Environmental Indicators, Data template – C4:
Household water use per capita.
UNECE, 2018. Guidelines for the Application of Environmental Indicators, Description of C4:
Household water use per capita.
UNECE, 2018. Guidelines for the Application of Environmental Indicators, Glossary of terms – C4:
Household water use per capita.
UNSD and UNEP, 2013. Questionnaire 2013 on Environment Statistics. United Nations StatisticsDivision and United Nations Environment Programme, Questionnaire 2013 on Environment Statistics, Section Water.
Մեթոդաբանական անորոշություններ
Մեթոդաբանական անորոշություն չի հայտնաբերվել:
Տվյալների անորոշություններ
Տվյալների անորոշություն չի հայտնաբերվել:
Անորոշությունների պարզաբանում
Անորոշություն չի հայտնաբերվել:
(C4) Կենցաղային ջրօգտագործումը մեկ շնչի հաշվով ըստ ցուցանիշների և տարիների, ՀՀ վիճակագրական կոմիտե (ԱՐՄՍՏԱՏ)
Մետատվյալներ
Թեմա՝ ջուր
Ցուցանիշի ծածկագիրը՝ C4
Թեգեր՝ ջրօգտագործում, ջրօգտագործում մեկ շնչի հաշվով, Հայաստան
Ժամանակահատված՝ 2000-2021թթ.
DPSIR. ճնշում
Տեսակը՝ նկարագրող ցուցանիշ (դաս A – ի՞նչ է տեղի ունենում շրջակա միջավայրի և մարդկանց հետ):
Ժամկետներ՝ հրապարակման ամսաթիվ / վերջին փոփոխությունը/ 16/02/2023
Թարմացման հաճախականությունը՝ յուրաքանչյուր տարի
Կոնտակտային անձինք և պատասխանատու մարմինը
Կոնտակտային անձինք՝ Նաիրա Մանդալյան, Գոհար Հարությունյան, Ռուզաննա Սաֆարյան
Պատասխանատու՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե (ArmStatBank)
Կարճաժամկետ աշխատանքներ
Բարելավել ինքնամատակարարման ջրի օգտագործման վերաբերյալ տվյալները:
Երկարաժամկետ աշխատանքներ
Ոչ մի երկարաժամկետ աշխատանք չի նշվել: