C5 – Կենտրոնացված ջրամատակարարումն ըստ նպատակների և տարիների

C5 –Ջրամատակարարման համակարգը և բնակչության հասանելիությունը Հայաստանի Հանրապետությունում

Հիմնական խնդիրներ

2021թ. Հայաստանի բնակչության մեծ մասը (95.5%) միացած էր կենտրոնացված և լոկալ ջրամատակարարման համակարգին:
Ջրի տրանզիտային կորուստները ջրամատակարարման համակարգում 2000-2009թթ․ աճել են 26.4 %-ով, սակայն 2010-2021թթ․ ժամանակահատվածում նվազել են 13․5%-ով, պայմանավորված ջրամատակարարման պետական համակարգի բարևլավումներով: 2021թ. դրանք կազմել են ընդհանուր ջրամատակարարման 73.2%:

Արդյո՞ք ավելանում է բարելավված ջրամատակարարման համակարգին հասանելիություն ունեցող ՀՀ քաղաքացիների թիվը:
Տարի Ջրամատակարարման համակարգին միացած բնակչություն (%)
2000 87.6
2001 84.7
2002 84.1
2003 87.3
2004 88.9
2005 89.4
2006 91.3
2007 94.1
2008 97.0
2009 97.6
2010 97.0
2011 97.5
2012 96.6
2013 98.7
2014 98.3
2015 97.3
2016 97.9
2017 97.3
2018 97.9
2019 96.1
2020 95.5
2021 95.5

Նկար 1- Կենտրոնացված ջրամատակարարման համակարգին միացած բնակչության մասնաբաժինը (2000-2021թթ.)

Տվյալների աղբյուր․

(C6) Բնակչության մատչելիությունը կենտրոնացված ջրամատակարարմանը /անվտանգ ջրամատակարարմանը/, ըստ ցուցանիշների և ըստ տարիների, ՀՀ վիճակագրական կոմիտե (ArmStatBnak)

Տարի Ջրամատակարարման համակարգի կողմից տրված ջրի ծավալը (մլն. մ3) Տրանզիտային կորուստները

(մլն. մ3)

2000 204.8 398.4
2001 196.4 372.8
2002 182.3 369.9
2003 163.9 421.6
2004 124.9 440.9
2005 116.3 479.6
2006 134.3 459.9
2007 93.7 515.1
2008 99.5 519.3
2009 93.4 503.9
2010 93.3 466.3
2011 96.8 420.0
2012 104.4 431.3
2013 108.8 416.4
2014 112.3 387.9
2015 117.7 378.6
2016 119.7 360.1
2017 121.2 451.0
2018 121.3 468.4
2019 133.9 431.7
2020 139.3 416.0
2021 147.5 403.2

Նկար 2 - Ջրամատակարման համակարգի կողմից սպառողներին տրված ջրի փաստացի քանակությունը և տրանզիտային կորուստները (2000-2021թթ.)

Տվյալների աղբյուր․

(C5)Կենտրոնացված ջրամատակարարում ըստ նպատակների և տարիների, ՀՀ վիճակագրական կոմիտե (ArmStatBank)
(C7) Ջրերի կորուստը ըստ ՏԳՏԴ և տարիների, ՀՀ վիճակագրական կոմիտե (ArmStatBank)

Ջրամատակարարման համակարգը նախատեսված է բնակչությունը ապահովելու խմելու որակի ջրով։
2021թ. Հայաստանում կենտրոնացված ջրամատակարարման համակարգի կողմից ցանցին տրված ջրի ծավալը կազմել է շուրջ 550.7 մլն. մ3 ջուր, որից 403․2 մլն. մ3-ը կամ ցանցին տրված ջրի 73․2%-ը կազմել են կորուստները։
Համաձայն վերջին տարիների ՄԱԿ ԵՏՀ գնահատումների և վիճակագրական հաշվառումների, ջրամատակարարման խողովակաշարի մոտ 80%-ն ավելի քան 10 տարվա է, իսկ կեսից ավելին՝ 55 %-ը, ավելի քան 20 տարվա։ Պարբերաբար ավելանում էին մատակարարման վթարների քանակը (UNECE, 2000թ.):
Այնուամենայնիվ, 2009թ. ի վեր, ՀՀ կառավարության ջրային տնտեսության կառավարման բարելավման ռազմավարության իրականացման արդյունքում, ջրամատակարարման ցանցին միացված բնակչության մասնաբաժինը աճել է՝ հասնելով 2021թ․-ին 95.5%, ընդ որում, ավելի մեծ ուշադրություն է դարձվում գյուղական բնակավայրերին:
Այնուամենայնիվ, ցանցում ջրի կորուստները դեռևս աներևակայելի մեծ են և ճնշում են գործադրում վերականգնվող ջրային ռեսուրսների վրա: Ընդհանուր բնակչության թվի մի փոքր նվազմանը զուգահեռ, ջրամատակարարման համակարգի կողմից սպառողներին տրված ընդհանուր ջուրը նույնպես 2000-2021թ. ընթացքում նվազել է 27.9%-ով: Չնայած դրան, ցանցի ներկայիս վիճակի պատճառով ջրի կորուստները կայուն և համաչափ աճել են: Օրինակ՝ 2000թ. կորուստները կազմել են ընդհանուր ջրամատակարարման շուրջ 66%-ը, 2021թ. կորուստներն աճել են մինչև 73.2%:
Ջրի տրանզիտային կորուստների բարձր մակարդակը և աճող միտումը երկարաժամկետ հեռանկարում Հայաստանում կայուն չեն թվում:

Ցուցանիշի նկարագիրը

Ցուցանիշի սահմանումը

Այս ցուցանիշը ներկայացնում է ջրամատակարարման համակարգի կողմից սպառողներին տրված ջրի ծավալը՝ հաշվի առնելով ջրի տրանզիտային կորուստները և ջրամատակարարման համակարգին միացված բնակչությունը:

Չափման միավոր

Ջրամատակարարման համակարգի կողմից տրվող ջրի ընդհանուր ծավալը չափվում է տարեկան մեկ միլիոն խորանարդ մետրով: Ջրամատակարարման համակարգին միացված ընդհանուր բնակչության մասնաբաժինն արտահայտվում է տոկոսով ընդհանուրի նկատմամբ։

Հիմնավորում

Ցուցանիշի ընտրության հիմնավորումը

Ցուցանիշը կարևոր է ջրային տնտեսության ծառայությունների զարգացման մակարդակի սահմանման, բնակչության կարիքները հոգալու և ջրի մատչելիության մակարդակը որոշելու համար: Ցուցանիշը նաև օգնում է բացահայտել ջրամատակարարման ոլորտի միտումները:

Գիտական հղումներ

Ջրօգտագործման և ջրամատակարարման ֆիզիկական հոսքերը ըստ տարիների, ցուցանիշների, տնտեսական գործունեության տեսակների և խմբերի,  ՀՀ վիճակագրական կոմիտե (ArmStatBank)

UNECE, 2000. Environmental Performance Review- Armenia. United Nations Economic Commission for Europe, Committee on Environmental Policy, Environmental Performance Reviews Series No. 10, ISBN 92-1-116775-2, New York.

UNECE, 2018. Guidelines for the Application of Environmental Indicators, Description of C5: Water supply industry and population connected to water supply industry.

UNECE, 2018. Guidelines for the Application of Environmental Indicators, Glossary of terms – C5: Water supply industry and population connected to water supply industry.

Քաղաքականության համատեքստը և թիրախները

Համատեքստի նկարագրությունը

Ազգային քաղաքականության համատեքստ

Ջրի ազգային քաղաքականության հիմունքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքն ուղղված է բնակչության հիմնական կարիքների բավարարմանը, վերականգնվող ջրային ռեսուրսների պահպանմանն ու օգտագործմանը և հիվանդությունները նվազեցնելու և կանխարգելելու համար անհրաժեշտ ջրի քանակի ապահովմանը: Այդ համատեքստում, հիմնական թիրախը բնակչության ջրի նկատմամբ առօրյա և կենցաղային պահանջների բավարարումն է:
Հայաստանի Հանրապետության 2014-2025թթ. զարգացման ռազմավարական ծրագիրը նպատակ ունի բարձրացնել խմելու ջրի մատակարարման և կոյուղու համակարգերի շահագործման հուսալիությունն ու արդյունավետությունը, նվազեցնել ջրի կորուստները և բարելավել ջրի և կեղտաջրերի ծառայությունների մատուցման որակը:

Միջազգային քաղաքականության համատեքստ

ՄԱԿ-ի ԿԶՆ 6 Նպատակը՝ Ապահովել ջրի և ջրահեռացման հասանելիությունը և կայուն կառավարումը բոլորի համար։ ԿԶՆ 6-րդ նպատակի 6.1-ը թիրախն է`մինչև 2030թ. ձեռք բերել անվտանգ և մատչելի խﬔլու ջրի համընդհանուր և հավասար հասանելիություն բոլորի համար։ 6.4 թիրախը նպատակ ունի ﬕնչև 2030թ. էականորեն բարձրացնել ջրօգտագործման արդյունավետությունը բոլոր ոլորտներում և ապահովել քաղցրահամ ջրերի կայուն ջրառը և ջրամատակարարումը՝ ջրի սակավությունը լուծելու և ջրի սակավությունից տառապող մարդկանց թիվը զգալիորեն նվազեցնելու համար։

Ազգային թիրախներ

Ազգային թիրախ չի առանձնացվել:

Միջազգային թիրախներ

UN SDG 6, target 6.4: Մինչև 2030թ. էականորեն մեծացնել ջրօգտագործման արդյունավետությունը բոլոր ոլորտներում և ապահովել քաղցրահամ ջրի կայուն ջրառը և ջրամատակարարումը՝ լուծելու սակավաջրության խնդիրը և էականորեն կրճատել սակավաջրությունից տառապող մարդկանց թվաքանակը:

Քաղաքականությանն առնչվող փաստաթղթեր

ՀՀ 2014-2025 թթ․ հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիրը հաստատելու և ՀՀ կառավարության 2008թ․ հոկտեմբերի 30-ի N1207-Ն որոշումը ուժը կորցրաց ճանաչելու մասին N442-Ն կառավարության որոշման հավելված, ընդունված է 2014թ․ մարտի 27-ին

Հայաստանի Հանրապետությա Ջրային օրենսգիրք, (ընդունված է 2002թ․ հունիսի 4-ին)

ՀՀ Ջրի ազգային ծրագրի մասին, (ընդունված է 2006թ․ նոյեմբերի 27-ին)

Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին ՀՀ օրենք (ընդունված է 2005 թվականի մայիսի 3-ին)

Sustainable Development Goals. UN (2016). Sustainable development goals, the sustainable development agenda

Մեթոդաբանություն

Ցուցանիշների հաշվարկման մեթոդաբանություն

Նշումներ: Սպառողներին տրված ջրի փաստացի ծավալը = ջրամատակարարման ցանցին տրված ջրի ծավալ - տրանզիտային կորուստներ:

Չափման միավորներ և հավասարումներ

ID Բաղադրիչ Միավորներ Հավասարում
C5.1 Ջրամատակարարման ցանցին տրված ջրի ծավալը (ISIC 36) միլիոն մ3/տարի
C5.2 Տրանզիտային կորուստները (ISIC 36) միլիոն մ3/տարի
C5.3 Սպառողներին տրված ջրի ծավալը (ISIC 36) միլիոն մ3/տարի = C 5.1 - C 5.2
C4.8 Ընդհանուր բնակչությունը միլիոն մարդ
C5.4 Ջրամատակարարման համակարգին միացած բնակչությունը (գնահատական) միլիոն մարդ
C5.5 Ջրամատակարարման համակարգին միացած բնակչությունը  (%) = C 5.4/C 4.8

Բացերը լրացնելու մեթոդաբանություն

Ջրամատակարարման համակարգին միացած բնակչության վերաբերյալ տվյալները (%) գնահատվում են` հիմնվելով 2017թ. կենսապայմանների ինտեգրված հետազոտության (տարեկան հրապարակման) արդյունքների հիման վրա, որոնք ստացվել են ՀՀ վիճակագրական կոմիտեի տնային տնտեսությունների հետազոտության բաժնի կողմից:

Մեթադաբանության հղումներ

Որակի հռչակագիր՝ Տնային տնտեսություննբերի կենսամակարդակի ամբողջացված հետազոտություն

EEA, 2005. EEA core set of indicators guide. EEA Technical report No 1/2005, ISBN 92-9167-757-4, Luxembourg.

UNECE, 2018. Guidelines for the Application of Environmental Indicators, Data template – C5: Water supply industry and population connected to water supply industry.

UNECE, 2018. Guidelines for the Application of Environmental Indicators, Description of C5: Water supply industry and population connected to water supply industry

UNECE, 2018.Guidelines for the Application of Environmental Indicators, Glossary of terms – C5: Water supply industry and population connected to water supply industry.

UNSD and UNEP, 2013. Questionnaire 2013 on Environment Statistics. United Nations Statistics Division and United Nations Environment Programme, Questionnaire 2013 on Environment tatistics, Section Water.

Անորոշություններ

Մեթոդաբանական անորոշություններ

Մեթոդաբանական անորոշություն չի հայտնաբերվել:

Տվյալների անորոշություններ

Տվյալների անորոշություն չի հայտնաբերվել:

Անորոշությունների պարզաբանում

Անորոշություն չի հայտնաբերվել:

Տվյալների աղբյուրներ

Որակի հռչակագիր՝ Տնային տնտեսություննբերի կենսամակարդակի ամբողջացված հետազոտություն

(C5) Կենտրոնացված ջրամատակարարում ըստ նպատակների և տարիների

(C6) Բնակչության մատչելիությունը կենտրոնացված ջրամատակարարմանը /անվտանգ ջրամատակարարմանը/ ըստ ցուցանիշների և տարիների

(C7) Ջրերի կորուստը ըստ ՏԳՏԴ և տարիների

Մեթատվյալներ

Թեմա՝ ջուր

Ցուցանիշի ծածկագիրը՝ C5

Թեգեր՝ ջրառ, ջրի շահագործման ինդեքս, Հայաստան

Ժամանակահատված՝ 2000-2021թթ.

DPSIR. ճնշում

Տեսակը՝ նկարագրող ցուցանիշ (դաս A – ինչ է տեղի ունենում շրջակա միջավայրի և մարդկանց հետ)

Ժամկետներ՝ Հրապարակման ամսաթիվ/ Վերջին փոփոխությունը 17․02․2023թ․/

Թարմացման հաճախականությունը /յուրաքանչյուր տարի/

Կոնտակտային անձինք և պատասխանատու մարմինը

Կոնտակտային անձինք: Նաիրա Մանդալյան, Գոհար Հարությունյան, Ռուզաննա Սաֆարյան

Պատասխանատու՝ ՀՀ վիճակագրական կոմիտե (ArmStatBank)

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

Հավելյալ տեղեկատվություն

Կարճաժամկետ աշխատանքներ
Ոչ մի կարճաժամկետ աշխատանք չի նշվել

Երկարաժամկետ աշխատանքներ
Ոչ մի երկարաժամկետ աշխատանք չի նշվել