07.03.2003թ. Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի կողմից մշակված փաստաթղթերի հասարակայնության ծանուցման և հրապարակայնության կարգը հաստատելում մասին» ՀՀ N 217-Ն կառավարության որոշում
Սույն որոշմամբ կանոնակարգվում է ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի կողմից մշակվող փաստաթղթերին հասարակայնության ծանուցման և հրապարակայնության գործընթացը։
07.03.2003թ. «Ջրօգտագործման թույլտվության օրինակելի ձևաթուղթը և ջրօգտագործման թույլտվության ձևերը հաստաելու մասին» ՀՀ N 218-Ն կառավարության որոշում
Սույն որոշմամբ կանոնակարգվում է ջրօգտագործման թույլտվության տրամադրման, ջրօգտագործման թույլտվության հետ կապված հարաբերությունները։
13.03.2003թ. «Ջրային ռեսուրսներից ջրօգտագործողներին հատկացվող ջրառի չափաքանակների ու ռեժիմների որոշման կարգը հաստատելու մասին» ՀՀ N 354-Ն կառավարության որոշում
Սույն որոշմամբ կանոնակարգվում են ջրային ռեսուրսներից ջրօգտագործողներին հատկացվող ջրառի չափաքանակների և ռեժիմի որոշման սկզբունքներն ու հիմքերը՝ ըստ ջրօգտագործման նպատակների:
20.03.2003թ. «Ջրային ռեսուրսների և ջրային համակարգերի պահպանության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող մարմինները և դրանց գործառույթների սահմանելու մասին» ՀՀ N 315-Ն կառավարության որոշում
03.04.2003թ. «Հակահրդեհային նպատակներով ջրօգտագործման կարգը սահմանելու մասին» ՀՀ N 390-Ն կառավարության որոշում
Սույն որոշմամբ կանոնակարգվում են հակահրդեհային նպատակներով ջրի անհրաժեշտ քանակի անարգել տրամադրման, հակահրդեհային ջրածորանների կամ լցավորող սարքերի աշխատունակության նկատմամբ հսկողության հետ կապված հարցերը։
03.04.2003թ. «Ջրերի հաշվառման այլընտրանքային կարգը հաստատելու մասին» ՀՀ N 499-Ն կառավարության որոշում
Սույն որոշմամբ կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության տարածքում ջրային ռեսուրսներից ջրառի ծավալների այլընտրանքային հաշվառումը հաշվարկային եղանակով՝ ջրաչափերի և (կամ) ջրաչափական դիտակետերի բացակայության, ինչպես նաև այն դեպքում, երբ դրանք չեն համապատասխանում սահմանված տեխնիկական ու շահագործման պայմաններին կամ գտնվում են անսարք վիճակում:
17.04.2003թ. «Ցամաքուրդային ջրերի օգտագործման կարգը հաստատելու մասին» ՀՀ N 416-Ն կառավարության որոշում
Սույն որոշմամբ կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում ցամաքուրդային ջրերի օգտագործման հետ կապված՝ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական անձանց և քաղաքացիների միջև հարաբերությունները:
17.04.2003թ. «Անձի սեփականություն հանդիսացող հողամասում գրունտային ջրերի օգտագործման կարգի մասին» ՀՀ N 523-Ն կառավարության որոշում
Սույն որոշմամբ կանոնակարգվում է անձի սեփականություն հանդիսացող հողամասում գրունտային ջրերի օգտագործման գործընթացը:
08.05.2003թ. «Անդրսահմանային ջրային ռեսուրսների մասին տեղեկատվության տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ N 612-Ն կառավարության որոշում
Սույն որոշմամբ կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության անդրսահմանային ջրային ռեսուրսների որակական և քանակական ցուցանիշների, դրանց օգտագործման պայմանների, անդրսահմանային ազդեցությունների կանխման, սահմանափակման, կրճատման միջոցառումների, ինչպես նաև ջրային համակարգերի օգտագործման ու պահպանության ռեժիմի մասին տեղեկատվության տրամադրումը` ապահովելով հրապարակայնությունը:
08.05.2003թ. «Որսորդական տնտեսության կարիքների համար ջրային ռեսուրսների օգտագործման կարգը հաստատելու մասին» ՀՀ N 669-Ն կառավարության որոշում
Սույն որոշմամբ կանոնակարգվում են որսորդական տնտեսության կարիքների համար ջրային ռեսուրսների օգտագործման հետ կապված հարաբերությունները և ջրօգտագործման գերակայությունները:
08.05.2003թ. «Ջրային համակարգերը ոռոգման, արորտավայրերի ջրարբիացման, հողերի լվացման ու աղազերծման և գյուղատնտեսական այլ նպատակներով օգտագործելու կարգը հաստատելու մասին» ՀՀ N 685-Ն կառավարության որոշում
Սույն որոշմամբ կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության տարածքում ջրային համակարգերը ոռոգման, արոտավայրերի ջրարբիացման, հողերի լվացման ու աղազերծման և գյուղատնտեսական այլ նպատակներով օգտագործման հետ կապված հարաբերությունները։
08.05.2003թ. «Զբոսաշրջության, մարզական և ռեկրեացիոն կարիքների համար ջրային ռեսուրսների օգտագործման կարգի մասին» ՀՀ N 756-Ն կառավարության որոշում
Սույն որոշմամբ կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության տարածքում զբոսաշրջության, մարզական և ռեկրեացիոն կարիքների համար ջրային ռեսուրսների օգտագործման գործընթացը:
22.05.2003թ. Ջրային օբյեկտ- բնության հուշարձանների կարգավիճակի, կազմի և օգտագործման ու պահպանության առանձնահատկությունները սահմանելու մասին ՀՀ N 620-Ն կառավարության որոշում
Սույն որոշմամբ կանոնակարգվում են լճերին, գետերին, լճակներին, հեյզերներին, ջրաճահճային տարածքներին, թերմալ և հանքային ջրաղբյուրներին, սառցադաշտերին բնության հուշարձանի կարգավիճակ տալու, կազմի, պահպանության և օգտագործման առանձնահատկությունները։
22.05.2003թ. «Ջրային ռեսուրսների մոնիտորինգի իրականացման և հաշվետվությունների գրանցման կարգի մասին» ՀՀ N 639-Ն կառավարության որոշում
Սույն որոշմամբ կանոնակարգվում են ջրային ռեսուրսների մոնիտորինգի իրականացման, օպերատիվ տվյալների հավաքագրման, մշակման և ամփոփման, հաշվետվությունների գրանցման, ինչպես նաև պետական լիազորված մարմինների կողմից նշված գործառույթների իրականացման հետ կապված իրավահարաբերությունները:
22.05.2003թ. «Ջրօգտագործման թույլտվության այն անձանց փոխանցելու ու պայմամնագորվ տրամադրելու կարգի մասին» ՀՀ N 702-Ն կառավարության որոշում
Սույն որոշմամբ կանոնակարգվում է ջրօգտագործման թույլտվություն ունեցող անձի կողմից այդ իրավունքը կամ դրա մի մասն այլ անձի փոխանցելու, այդ թվում՝ վաճառելու գործընթացը, ինչպես նաև այդ գործընթացի հետ կապված հարաբերությունները:
22.05.2003թ. «Ձկնային տնտեսության կարիքների համար ջրային ռեսուրսների օգտագործման կարքը հաստատելու մասին» ՀՀ N 703-Ն կառավարության որոշում
Սույն որոշմամբ կարգավորվում են Հայաստանի Հանրապետության տարածքում ձկնային տնտեսության կարիքների համար ջրային ռեսուրսների օգտագործման գործառույթները:
22.05.2003թ. «Ջրօգտագործման թույլտվությունը մեկ անձից այլ անձի փոխանցելու պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» ՀՀ N 687-Ն կառավարության որոշում
22.05.2003թ. «Բնական բուժիչ ջրային ռեսուրսների օգտագործման կարգը հաստատելու մասին» ՀՀ N 812-Ն կառավարության որոշում
29.05.2003թ. «Արդյունաբերության կարիքների համար շրջանառու ջրամատակարարման համակրգեր ներդնելու կարգը հաստատելու մասին» ՀՀ N 885-Ն կառավարության որոշում
Սույն որոշմամբ կարգավորվում է արդյունաբերության կարիքների համար, անկախ տեխնոլոգիայով պահանջվող ջրի որակից, շրջանառու ջրամատակարարման համակարգեր ներդնելու կարգը։
05.06.2003թ. «Ազատ ջրօգտագործման կարգը հաստատելու մասին» ՀՀ N 816-Ն կառավարության որոշում
Սույն որոշմամբ կանոնակարգվում են ազատ ջրօգտագործմանն առնչվող իրավահարաբերությունները, բացառությամբ, զբոսաշրջության, մարզական և ռեկրեացիոն կարիքների համար ջրային ռեսուրսների, անձի սեփականություն հանդիսացող հողամասում գրունտային ջրերի, հակահրդեհային նպատակներով ազատ ջրօգտագործման, որոնք կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած առանձին կարգերով։
10.07.2003թ. «Կեղտաջրերի և ցամաքուրդային ջրերի ընդունման համար կլանող հորատանցքերի, սպառված հանքավայրերի, հանքահորերի և բաց հանքերի օգտագործման և արտահոսքի թույլտվության կարգը հաստատելու մասին» ՀՀ N 982-Ն կառավարության որոշում
Սույն որոշմամբ կանոնակարգվում է կեղտաջրերի ցամքուրդային ջրերի ընդունման համար կլանող հորատանցքերի, սպառված հանքավայրերի, հանքահորերի ու բաց հանքերի օգտագործման և արտահոսքի թույլտվության տրամադրման կարգը։
23.07.2003թ. «Ստորերկրյա աղբյուրների պահուստավորման կարգը սահմանելու մասին» ՀՀ N 986-Ն կառավարության որոշում
Սույն որոշմամբ կանոնակարգվում է ստորերկրյա աղբյուրների պահուստավորումը` արտակարգ իրավիճակներում բնակչությանը խմելու ջրով ապահովելու համար:
14.08.2003թ. «Ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման կարգը հաստատելու մասին» ՀՀ N1110-Ն կառավարության որոշում
Սույն որոշմամբ կանոնակարգվում է ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատումը, դրա հետ կապված հարաբերությունները:
14.08.2003թ. «Ջրհավաք ավազաններում և գերխոնավ տարածքներում ջրային ռեսուրսների վրա ազդեցությունների հսկողության կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ N 1182-Ն կառավարության որոշում
28.08.2003թ. «Ջրահեռացման համակարգերի օգտագործման և հեռացվող ջրերի մաքրման կանոնները սահմանելու մասին» ՀՀ N 1228-Ն կառավարության որոշում
14.04.2004թ. «ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» ՀՀ N649-Ն կառավարության որոշում
22.04.2004թ. «Ջրային աղբյուրների գույքագրման ծրագիրը հասատելու մասին» ՀՀ N 528-Ն կառավարության որոշում
09.12.2004թ. «Հայաստանի Հանրապետության ավազանային կառավարման տարածքները սահմանելու և դրանց կառավարման պլանների մասին» ՀՀ N1749-Ն կառավարության որոշում
Սույն որոշմամբ սահմանվում են Հայաստանի Հանրապետության ավազանային կառավարման տարածքները։
20.01.2005թ. «Ջրաէկոհամակարգերի սանիտարական պահպանման, հոսքի ձևավորման, ստորերկրյա ջրերի պահպանման, ջրապահպան, էկոտոնի և անօտարելի գոտիների տարածքների սահմանման չափորոշիչների մասին » ՀՀ N64-Ն կառավարության որոշում
Սույն որոշմամբ սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում ջրաէկոհամակարգերի սանիտարական պահպանման, հոսքի ձևավորման, ստորերկրյա ջրերի պահպանման, ջրապահպան, էկոտոնի և անօտարելի գոտիների տարածքների սահմանման չափորոշիչները։
25.01.2005թ. «Ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության արտակարգ իրավիճակի ռեժիմներ սահմանելու կարգի, հրահանգների և բնակչությանը մատակարարվող խմելու ջրի նվազագույն չափաքանակների, ինչպես նաև ջրային համակարգի կառավարչի կրած վնասների փոխհատուցման կարգի մասին» ՀՀ N 76-Ն կառավարության որոշում
05.05.2005թ. «Ջրային պետական կադաստրի վարման տեխնիկական իրականացումը մրցութային կարգով մասնավոր օպերատորին հանձնելու կարգն ու պայմանները հաստաելու մասին» ՀՀ N 571-Ն կառավարության որոշում
01.06.2005թ. «Ջրի ազգային ծրագրի մշակման աշխատանքների մասին» ՀՀ N 738-Ն կառավարության որոշում
28.07.2005թ. «Ջրերի ստանդարտների սահմանման կանոնակարգերի մասին» ՀՀ N 1147-Ն կառավարության որոշում
15.09.2005թ. «Միջազգային նշանակության հատուկ պահպանվող ջրային համակարգերի օգտագործման և պահպանության կարգը հաստատելու մասին» ՀՀ N 1628-Ն կառավարության որոշում
09.02.2006թ. «Հայաստանի Հանրապետության կառավարության կամ ջրօգտագործողի պահանջով ջրային ռեսուրսների ամբողջական կամ մասնակի գնահատման և դրա մեխանիզմների սահմանման մասին» ՀՀ N 174-Ն կառավարության որոշում
07.09.2006թ. «Ջրային լողամիջոցների կառուցվածքի և անվտանգ շահագործման կանոնները հաստաելու մասին» ՀՀ N 1945-Ն կառավարության որոշում
29.05.2008թ. «Ըստ գետային ավազանների Հայաստանի Հանրապետության ջրային հաշվեկշռի տարրերի, ինչպես նաև ջրային ռեսուրսների ու պաշարների բաշխումը սահմանելու մասին» ՀՀ N 549-Ն կառավարության որոշում
Սույն որոշմամբ սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքի ջրային հաշվեկշռի տարրերի բաշխումն ըստ 14 խոշոր գետային ավազանի, ջրավազանային կառավարման տարածքների ջրային հաշվեկշռի հիմնական տարրերը, օգտագործելի ջրային ռեսուրսները, ռազմավարական ջրային պաշարը և ազգային ջրային պաշարն ըստ ջրավազանային կառավարման տարածքների։
01.10.2009թ. «Հայաստանի Հանրապետության ստորերկյա քաղցրահամ ջրերի հիդրոերկաբանական հետազոտությունների իրականացման և ջրավազանային կառավարման պլանների մշակման կարգը հասատելու մասին» ՀՀ N 1224-Ն կառավարության որոշում
14.01.2010թ. «Արդիական տեխնոլոգիաների կիրառման,ջրային ռեսուրսների մոնիթորիգի բարելավման և աղտոտման նվազեցման ու կանխման միջոցառումները սահմանելու մասին» ՀՀ N118-Ն կառավարութայն որոշում
27.01.2011թ. «Կախված տեղանքի առանձնահատկություններից՝ յուրաքանչյուր ջրավազանային կառավարման տարածքի ջրի որակի ապահովման նորմերը սահմանելու մասին» ՀՀ N 75-Ն կառավարության որոշում
Սույն որոշմամբ սահմանվում են Հայաստանի Հանրապետության մակերևութային ջրերի` ջրօգտագործման նպատակային նշանակության կամ որակի կարգերի փոխադարձ կապերի առաջարկվող համակարգը, Հայաստանի Հանրապետության մակերևութային ջրերի առաջարկվող էկոլոգիական նորմերը:
30.06.2011թ. «Ըստ Հայաստանի Հանրապետության ջրավազանյին տարածքների՝ խմելու-կենցաղային, գյուղատնտեսական նպատակներով ջրի պահանջարկի, ինչպես նաև բնապահպանական թողքերի գնահատումները սահմանելու մասին» ՀՀ N 927-Ն կառավարության որոշում
Սույն որոշմամբ սահմանվում են բնապահպանական թողքերի գնահատումը, խմելու-կենցաղային նպատակով ջրի պահանջարկի գնահատումը և նորմերը։
07.07.2011թ. «Ստորերկրյա խորքային (այդ թվում` ինքնաշատրվանող) հորերից ջրերի հաշվառումը ջրաչափերի միջոցով իրականացնելու համար ջրաչափերի տեղադրման և կնքման կարգը հաստատելու մասին» ՀՀ N1071-Ն կառավարության որոշում
03.04.2014թ. «Ապօրինի շահագործվող, ինչպես նաև չշահագործվող հորատանցքերի համար ջրօգտագործման թույլտվությունների տրման, դրանց լուծարման և կոնսերվացման կարգը հաստատելու մասին» ՀՀ N 340-Ն կառավարության որոշում
Սույն որոշմամբ կարգավորվում են ապօրինի շահագործվող, հորատված, չշահագործվող հորատանցքերի և ժամկետանց ջրօգտագործման թույլտվությունների երկարաձգման մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության սույն որոշումն ուժի մեջ մտնելը լիազոր մարմին ներկայացված հայտերի գնահատման ջրօգտագործման թույլտվությունների տրման, ինչպես նաև այդ հորատանցքերի լուծարման և կոնսերվացման ընթացակարգի հետ կապված հարաբերությունները:
18.09.2014թ. «Արարատյան, Հրազդանի և Ախուրյանի ավազանային կառավարման տարածքներում սակավաջրության և երաշտի մասին» ՀՀ N 1111-Ն կառավարության որոշում
Սույն որոշմամբ կարգավորվում են Արարատյան, Հրազդանի և Ախուրյանի ավազանային կառավարման տարածքներում սակավաջուր տարի հայտարարվելու հետ կապված ջրային ռեսուրսների օգտագործման չափավորման կամ սահմանափակման գործընթացը։
31.03.2016թ. «Արարատյան ջրավազանային տարածքի 2016-2021 թվականների կառավարման պլանը և արդյունավետ կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները հաստատելու մասին» ՀՀ կառավարության N-338-Ն կառավարության որոշում
Սույն որոշմամբ հաստատվել է Արարատյան ջրավազանային տարածքի 2016-2021 թվականների կառավարման պլանը։
Արարատյան ջրավազանային տարածքի արդյունավետ կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները
26.05.2016թ.«Հարավային ջրավազանային տարածքի 2016-2021 թվականների կառավարման պլանը և արդյունավետ կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները հաստատելու մասին» ՀՀ N539-Ն կառավարության որոշում
Սույն որոշմամբ հաստատվել է Հարավային ջրավազանային տարածքի 2016-2021 թվականների կառավարման պլանը
Հարավային ջրավազանային տարածքի արդյունավետ կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները
09.03.2017թ. «Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքի 2017-2022 թվականների կառավարման պլանը և արդյունավետ կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները հաստատելու մասին» ՀՀ N240-Ն կառավարության որոշում
Սույն որոշմամբ հաստատվել է Ախուրյանի ջրավազանային տարածքի 2017-2022 թվականների կառավարման պլանը։ Ախուրյանի ջրավազանային տարածքի արդյունավետ կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները
02.02.2017թ. «Ջրային ռեսուրսների պետական կադաստրի վարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 23-ի N 1060-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ N68-Ն կառավարության որոշում
Սույն որոշմամբ հաստատվում է ջրային ռեսուրսների պետական կադաստրի կառուցվածքն ու բովանդակությունը, ինչպես նաև կանոնակարգվում են տվյալների հավաքման ու պետական կադաստրում դրանց գրանցման և պետական կադաստրից տեղեկատվության տրամադրման գործընթացների հետ կապված հարաբերությունները:
25.01.2018թ. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 30-Ի N 927-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ N 57-Ն կառավարության որոշում
Սույն որոշմամբ սահմանվում է էկոլոգիական թողքի նոր որոշումը, բնապահպանական թողքը որոշելու համար անհրաժեշտ է հաշվի առնել գետերի սնուցման և սեզոնային առանձնահատկությունները.
17.01.2019թ. «Ջրախնայող տեխնոլոգիաների ներդրման հայեցակարգը և հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ N 39-Լ կառավարության որոշում
Սույն որոշմամբ հաստատվում է ջրախնայող տեխնոլոգիաների ներդրման հայեցակարգը, որտեղ ներկայացվում են նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ Հայաստանի Հանրապետությունում ջրային ռեսուրսների պահպանման, արդյունավետ օգտագործման հիմնական սկզբունքներն ու անհրաժեշտությունը։