Հայաստանի ջրային ռեսուրսների ատլաս
ՀՀ ջրային ռեսուրսների ատլասը պատրաստվել է 2008թ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացված “Հայաստանում ջրային ոլորտի կառավարման ինստիտուցիոնալ և օրենսդրական հզորացման ծրագրի” շրջանակներում: Ատլասում ընդգրկվել են աշխարհագրական տեղեկատվական համակարգի միջոցով մշակված Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների վերաբերյալ քարտեզներ, որոնք նաև Ջրային պետական կադաստրի տեղեկատվական համակարգի տարածական բաղադրիչի մաս են կազմում:
ՀՀ մակերևութային ջրերի մոնիթորինգի դիտացանց
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնն իրականացնում է մակերևութային ջրերի քանակական և որակական մոնիթորինգ