Հիմնական հաղորդագրություններ
Թթվածնի կենսաքիմիական պահանջի (ԹԿՊ5) և ամոնիումի կոնցենտրացիաները 2010-2021թթ. ընթացքում Հայաստանի
գետերի բնակավայրերից ներքև գտնվող հատվածներում
բարձրացել են: ԹԿՊ5-ով և ամոնիումով աղտոտված հիմնական աղբյուրները չմաքրված կամ ոչ բավարար մաքրված
կոմունալ-կենցաղային հոսքաջրերն են, որոնք, գյուղատնտեսական արտահոսքերի հետ՝ մաքրման կայանների բացակայության
պատճառով, լցվում են անմիջապես գետերը:
ԹԿՊ5-ի և ամոնիումի կոնցենտրացիաները հիմնականում կայուն են բնակավայրերից վերև գտնվող
դիտակետերում:
Ամոնիումի միջին կոնցենտրացիան բնակավայրերից ներքև գտնվող դիտակետերում 2008-ից 2021 թվականներին աճել է 64%-ով
(1.4-ից մինչև 2.3 մգ N/լ):
ԹԿՊ5-ի միջին կոնցենտրացիան բնակավայրերից ներքև գտնվող դիտակետերում 2008-ից 2021 թվականներին աճել
է 22%-ով (3.2-ից մինչև 3.9 մգ O2/լ):
2021 թվականին դիտակետերի առավելագույն թիվը, որտեղ դիտվել են ամոնիումի բարձր կոնցենտրացիաները, բաժին է
ընկնում Հրազդանի և Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքներում
(ՋԿՏ):
ԹԿՊ5-ի համեմատաբար բարձր մակարդակները 2021 թվականին հիմնականում գրանցվել են Հարավային և Հրազդանի
ՋԿՏ-ներում:
Տվյալների աղբյուր`
Տվյալները տրամադրվել են ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ԵՀԳ ՇՄՏՄՀ Ալ ծրագրի շրջանակներում:
(C10, C11) Ջրի որակի ցուցանիշներ, ըստ տարիների և դիտակետերի ներկայացված է ArmStatBank-ի կողմից:
Ծանոթագրություն՝ Տվյալները հաշվարկված են Հայաստանի գետերի դիտակետերում որոշված ԹԿՊ5-ի միջին տարեկան կոնցենտրացիաների տեսքով (մգ O2/l) 2007-2024 թվականների համար: Գետերի դիտակետերի քանակը 45 է (21 դիտակետ գտնվում է բնակավայրերից ներքև և 24 դիտակետ՝ բնակավայրերից վերև), որոնք ներկայացնում են 22 գետ. Աջ կողմում ներկայացված գրաֆիկական պատկերը ցույց է տալիս միջինացված ժամանակային շարքերը՝ առանց 55-րդ դիտակետի։
Տվյալների աղբյուր`
Տվյալները տրամադրվել են ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ԵՀԳ ՇՄՏՄՀ Ալ ծրագրի շրջանակներում:
(C10, C11) Ջրի որակի ցուցանիշներ, ըստ տարիների և դիտակետերի ներկայացված է ArmStatBank-ի կողմից:
Ծանոթագրություն՝ Տվյալները հաշվարկված են Հայաստանի գետային դիտակետերում որոշված ամոնիումի միջին տարեկան կոնցենտրացիաների տեսքով (մգ N/լ)՝ 2007-2024 թվականների համար: Գետերի դիտակետերի քանակը 45 է (21 դիտակետ գտնվում է բնակավայրերից ներքև և 24 դիտակետ՝ բնակավայրերից վերև), որոնք ներկայացնում են 22 գետ. Աջ կողմում ներկայացված գրաֆիկական պատկերը ցույց է տալիս միջինացված ժամանակային շարքերը՝ առանց 55-րդ դիտակետի։
Տվյալների աղբյուր՝
Տվյալները տրամադրվել են ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ԵՀԳ ՇՄՏՄՀ Ալ ծրագրի շրջանակներում:
(C10, C11) Ջրի որակի ցուցանիշներ, ըստ տարիների և դիտակետերի ներկայացված է ArmStatBank-ի կողմից:
Ծանոթագրություն՝ Գետերի մոնիթորինգի դիտակետերի բաշխումը ըստ ջրի որակի դասերի ԹԿՊ5-ով (ձախ) և ամոնիումով (աջ) Հայաստանի Հանրապետության 6 ջրավազանային կառավարման տարածքներում (Ախուրյան, Արարատյան, Հրազդան, Հյուսիսային, Սևան, Հարավային)՝ ելնելով 2021 թվականի տարեկան միջին կոնցենտրացիաներից։ Փակագծերում բերված են մոնիթորինգի դիտակետերի քանակը համապատասխան դիտակետում: Կիրառվել է ազգային գնահատման համակարգը: Համապատասխան ազգային նորմերի մասին տեղեկություն ստանալու համար նայել «Ազգային թիրախ» բաժնում ցուցանիշի բնութագիրը:
ԹԿՊ5-ն և ամոնիումը ջրի օրգանական աղտոտվածության բնութագրման հիմնական ցուցանիշներն են: ԹԿՊ5-ն ցույց է տալիս, թե որքան լուծված թթվածին է սպառվում ջրում առկա օրգանական նյութերի տարալուծման համար: Այս ցուցանիշների կոնցենտրացիաները սովորաբար աճում են կեղտաջրերի մաքրման կայանների բացակայության, արդյունաբերական և գյուղատնտեսական հոսքաջրերի արտահոսքի օրգանական աղտոտման արդյունքում: Օրգանական աղտոտվածությունը կարող է հանգեցնել գետի ջրի դեօքսիդացման, ամոնիումի կոնցենտրացիայի բարձրացման, ձկների և անողնաշարավորների անհետացման: Հայաստանում օրգանական նյութերի հիմնական աղբյուրը կեղտաջրերն են (չմաքրված կամ ոչ բավարար մաքրված), որոնք մաքրման կայանների բացակայության պատճառով թափվում են անմիջապես գետեր:
2010-2021թթ. ԹԿՊ5-ի և ամոնիումի միջին կոնցենտրացիաները աճել են բնակավայրերից ներքև գտնվող դիտակետերում՝ չմաքրված կենցաղային կեղտաջրերի և գյուղատնտեսական արտահոսքերի հետևանքով: 2010-2021թթ. բնակավայրերից ներքև ընկած դիտակետերում ԹԿՊ5-ի միջին կոնցենտրացիան աճել է 53%-ով, իսկ ամոնիումի կոնցենտրացիան՝ ավելի քան 2 անգամ։ ԹԿՊ5-ի և ամոնիումի միջին կոնցենտրացիաները համեմատաբար ավելի կայուն են բնակավայրերից վերև գտնվող դիտակետերում: Սա նշանակում է, որ ավելի քիչ բնակեցված տարածքներում քիչ է կոմունալ-կենղացային կեղտաջրերի չափաբաժինը: Ներգրավված բոլոր 45 դիտակետերում 2010-2021թթ. աճը փոքր ինչ ավելի ցածր է, քան բնակավայրերից ներքև գտնվող դիտակետերում:
Հրազդան գետը Հայաստանի ամենաերկար և ամենաաղտոտված գետերից մեկն է: Կեղտաջրերի մաքրման կայանի բացակայության ազդեցությունը հատկապես նկատվում է 55-րդ դիտակետում, որը Երևան քաղաքից հետո առաջին դիտակետն է (Հայաստանի մայրաքաղաք, շուրջ 1 միլիոն բնակչություն) և բնութագրում է քաղաքի կոմունալ-կենցաղային ազդեցությունը գետի վրա: Այս հանգամանքն ունի մեծ ազդեցություն միջինացված ժամանակային շարքերի վրա, հատկապես ամոնիումի համար: 2021 թվականին ամոնիումի միջին կոնցենտրացիան բնակավայրերից ներքև գտնվող դիտակետերում ավելի քան 2 անգամ բարձր է, երբ այստեղ ներառված է 55-րդ դիտակետը: Միջինացված արդյունքների տարբերությունը՝ 55-րդ դիտակետը ներառած կամ առանց դրա ներառման, ժամանակի ընթացքում աճում է: ԹԿՊ5-ի համար տարբերությունն ավելի փոքր է, սակայն այս դեպքում ևս ժամանակից կախված կա աճման միտում, ինչը նշանակում է, որ ԹԿՊ5-ն 55-րդ դիտակետում աճում է ավելի շատ, քան մնացած դիտակետերում:
|
|
Նկար 4 - Գետեր – ԹԿՊ5 (2021) |
Նկար 5 – Գետեր –Ամոնիում (2021) |
Քարտեզները տրամադրվել է ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից:
Ծանոթագրություն՝ Գետերի մոնիթորինգի դիտակետերի բաշխումը ըստ ջրի որակի դասերի ԹԿՊ5-ով (ձախ) և ամոնիումով (աջ) Հայաստանի Հանրապետության 6 ջրավազանային կառավարման տարածքներում (Ախուրյան, Արարատյան, Հրազդան, Հյուսիսային, Սևան, Հարավային)՝ ելնելով 2021 թվականի տարեկան միջին կոնցենտրացիաներից. Փակագծերում բերված են մոնիթորինգի դիտակետերի քանակը համապատասխան ՋԿՏ-ում: Կիրառվել է ազգային գնահատման համակարգը: Համապատասխան ազգային նորմերի մասին տեղեկություն ստանալու համար նայել «Ազգային թիրախ» բաժնում ցուցանիշի բնութագիրը:
Գնահատման համակարգը նույնն է, ինչը օգտագործվում է EEA ցուցանիշ WAT 002-Թթվածին սպառող նյութերը Եվրոպական գետերում: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար տե՛ս ցուցանիշների ճշգրտման բաժինը:
Ծանոթագրություն՝ Գետերի մոնիթորինգի դիտակետերի բաշխումը ըստ ամոնիումի կոնցենտրացիայի դասերի Հայաստանի Հանրապետության 6 ջրավազանային կառավարման տարածքներում (Ախուրյանի, Արարատյան, Հրազդան, Հյուսիսային, Սևան, Հարավային) `ելնելով 2021 թվականի տարեկան միջին կոնցենտրացիաներից:
2021 թվականին բնակավայրերից ներքև գտնվող դիտակետերի համար միջին ԹԿՊ5-ն 64%-ով բարձր է,
քան բնակավայրերից վերև գտնվող դիտակետերում, ինչը, մասնավորապես, արտացոլում է չմաքրված կեղտաջրերի
արտահոսքը: Տարբերությունն անհամեմատ ավելի մեծ է ամոնիումի համար, որտեղ 2021 թվականին
բնակավայրերից ներքև գտնվող դիտակետերի միջին ցուցանիշները 5 անգամ բարձր է, քան բնակավայրերից վերև
գտնվող դիտակետերի միջին ցուցանիշները (և համապատասխան 9 անգամ բարձր՝ ներառած 55-րդ
դիտակետը):
2021 թվականին Ախուրյան ՋԿՏ-ի Կարկաչուն գետի N38 և Հարավային ՋԿՏ-ի Կարճևան գետի
N344 դիտակետերում ջրի որակը, համաձայն ջրի որակի ազգային նորմերի, գնահատվել է
«վատ»՝ պայմանավորված ԹԿՊ5-ի և այլ ցուցանիշների բարձր
կոնցետրացիայով։
2021 թվականին ամոնիումի միջին կոնցենտրացիաների տվյալների համաձայն
բնակավայրերից ներքև գտնվող դիտակետերը հիմնականում «անբավարար» կամ «վատ»
որակի են։ Ամոնիումի բարձր կոնցենտրացիաները դիտվել են Հրազդանի ՋԿՏ-ի դիտակետերի մեծ մասում,
Հյուսիսային ՋԿՏ-ի Փամբակ գետի N4, Ախուրյան ՋԿՏ-ի Կարկաչուն գետի N38, Հարավային ՋԿՏ-ի Կարճևան
գետի N344 և Վարարակ գետի N107 դիտակետերում, որտեղ ջրի որակը գնահատվել է «վատ»՝
պայմանավորված նաև այլ ցուցանիշներով։
Ընդհանուր առմամբ, ԹԿՊ5-ի և ամոնիումի
ամենաբարձր կոնցենտրացիան 2021 թվականին նկատվում է Հրազդան գետում` Երևան քաղաքից ներքև գտնվող
դիտակետում (55-րդ դիտակետ): Հրազդան գետի ավազանը Հայաստանի ամենաբնակեցված գետավազանն է, որտեղ
գերակշռում են ջրի «վատ» որակ ցուցաբերած դիտակետերը և դիտվում է հատկապես ամոնիումով
աղտոտվածություն:
Ինդիկատորի սահմանում
C-10 ինդիկատոր - Կենսաքիմիական թթվածնի պահանջարկը (ԹԿՊ5) և ամոնիումի կոնցենտրացիան գետերում
Այս ինդիկատորը ցույց է տալիս ջրային մարմիններում թթվածնի կոնցենտրացիայի մակարդակը՝ արտահայտված կենսաքիմիական թթվածնի պահանջարկով (ԹԿՊ5)՝ լուծված թթվածնի քանակը, որն անհրաժեշտ է աերոբիկ ջրում առկա օրգանական նյութերի տարրալուծման համար) և ամոնիումի (NH4-NNH4) կոնցենտրացիաների մակարդակը գետերում:
Միավորներ
ԹԿՊ5-ի տարեկան միջինը արտահայտվում է մգO2/լ-ով, ամոնիումի կոնցենտրացիան՝ արտահայտվում է մգN/լ-ով։
Հիմնավորում
Ինդիկատորի ընտրության հիմնավորում
Մեծ քանակությամբ օրգանական նյութերի առկայությունը (մանրէներ և քայքայվող օրգանական թափոններ) կարող
է հանգեցնել գետի ջրի քիմիական աղտոտվածության աճի և կենսաբանական որակի նվազմանը, ջրային
համայնքների կենսաբազմազանության խախտմանը և մանրէաբանական աղտոտմանը, որը կարող է ազդել խմելու և
լողանալու ջրի որակի վրա: Օրգանական նյութերի աղբյուրներն են կեղտաջրերի արտահոսքերը,
արդյունաբերական կեղտաջրերը և գյուղատնտեսական հոսքերը: Օրգանական աղտոտումը հանգեցնում է թթվածին
պահանջող նյութափոխանակության գործընթացների տեմպերի արագացմանը: Դա կարող է բերել առանց
թթվածնի ջրային գոտիների առաջացմանը (անաերոբ պայմաններ):
Անաերոբ պայմաններում ազոտի
վերափոխումը այլ ձևերի, իր հերթին, հանգեցնում է ամոնիումի կոնցենտրացիայի աճի, որի բարձր
պարունակությունը՝ կախված ջրի ջերմաստիճանից, աղայնությունից և ջրածնային ցուցիչից, ջրային
էկոհամակարգի համար համարվում է թունավոր:
Գիտական տեղեկանք
Համատեքստի նկարագրություն
Ազգային քաղաքականության համատեքստ
Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգիրք (ընդունված է 04.06.2002թ.)
Սույն օրենսգիրքը կարգավորում է ջրային հարաբերությունները ջրային ռեսուրսների օգտագործման, պահպանության և զարգացման բնագավառում՝ բնակչության համար երաշխավորված, համարժեք և անվտանգ ջրամատակարարման, շրջակա միջավայրի պահպանության և երկրի ջրային ֆոնդի ռացիոնալ զարգացման համար:
N75-Ն ՀՀ կառավարության որոշում «Կախված տեղանքի առանձնահատկություններից` յուրաքանչյուր ջրավազանային կառավարման տարածքի ջրի որակի ապահովման նորմերը սահմանելու մասին» (ընդունված է 27.01.2011թ.)
Սահմանում է յուրաքանչյուր ջրավազանային կառավարման տարածքի ջրի որակի նորմերը՝ կախված տեղանքի առանձնահատկություններից։
Միջազգային քաղաքականության համատեքստ
UNECE-WHO/ Ջրի և առողջության մասին Եվրոպական արձանագրության նպատակն է պաշտպանել մարդու առողջությունը ջրի ավելի արդյունավետ կառավարման և ջրի հետ կապված հիվանդությունների նվազեցման միջոցներով։ Արձանագրությունն հիմք է տալիս գործնականում կիրառել մարդու իրավունքները ջրամատակարարման և ջրահեռացման և ԿԶՆ 6-ի իրականացման համար։ Արձանագրությունը ստորագրվել է 1999 թվականին, սակայն վավերացումը ընթացքի մեջ է և դեռ վերջնական տեսքի չի բերվել:
Թիրախներ
Ազգային թիրախներ
Որոշ պարամետրերի նորմերը՝ համաձայն Կառավարության №75-Ն որոշման։
| Ցուցանիշ | Որակի դասեր | ||||
| I (գերազանց) | II (լավ) | III (միջակ) | IV (անբավարար) | V (վատ) | |
| Ամոնիում իոն, մգ N/լ | <0.2 | 0.2-0.4 | 0.4-1.2 | 1.2-2.4 | >2.4 |
| ԹԿՊ5, մգ O2/լ | <3.0 | 3.0-5.0 | 5.0-9.0 | 9.0-18 | >18 |
Միջազգային թիրախներ
ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակ 6 թիրախ 6.3 նպատակ ունի մինչև 2030 թվականը հասնել ջրի որակի բարելավմանը` նվազեցնելով աղտոտվածությունը, վերացնելով թափոնները և նվազագույնի հասցնելով վտանգավոր քիմիական նյութերը և նյութերի արտանետումները, կիսով չափ կրճատելով չմշակված կեղտաջրերի մասնաբաժինը և զգալիորեն ավելացնելով վերամշակումը և անվտանգ վերօգտագործումը ողջ աշխարհում:
Քաղաքականությանը առնչվող փաստաթղթեր
Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգիրք (ընդունված է 04.06.2002թ.)
N75-Ն ՀՀ կառավարության որոշում «Կախված տեղանքի առանձնահատկություններից` յուրաքանչյուր ջրավազանային կառավարման տարածքի ջրի որակի ապահովման նորմերը սահմանելու մասին» (ընդունված է 27.01.2011թ.)
Ցուցանիշի հաշվարկման մեթոդաբանություն
Գետերում ԹԿՊ5-ի և ամոնիումի կոնցենտրացիաների մոնիթորինգի ծրագիրը կազմված է այնպես, որ
հաշվի առնվի ցուցանիշների տարածական և ժամանակային դինամիկան: Մոնիթորինգի վայրերը տեղակայված են
ինչպես բնակավայրերից վերև, այնպես էլ նրանցից ներքև, ինչը տեղեկատվություն է տալիս ինչպես ֆոնային
կոնցենտրացիաների, այնպես էլ բնակավայրերի ազդեցության մասին: Գետերի տեղամասերի թիվը 45 է (21-ը
բնակավայրերից վերև և 24-ը բնակավայրերից ներքև), որոնք ներկայացնում են 22 գետ: Դիտարկման
հաճախականությունը տարեկան 7-12 անգամ է՝ ընդգրկելով բոլոր հիդրոլոգիական փուլերը:
Քիմիական
անալիզներն իրականացվում են ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»
ՊՈԱԿ-ում։
Յուրաքանչյուր դիտակետի համար տարեկան ժամանակային շարքերը հաշվարկվում են՝
միջինացնելով առանձին նմուշառման արժեքները տարվա կտրվածքով։ Միջին ժամանակային շարքերը
հաշվարկվում են որպես առանձին տարեկան ժամանակային շարքերի միջինացված տվյալ: Գետերի համար առանձին
միջինացումը կատարվում է բնակավայրերից վերև և ներքև գտնվող գետերի դիտակետերի համար:
Բացը լրացնելու մեթոդաբանություն
Ժամանակային շարքերի և նրանց միտումների վերլուծության համար օգտագործվում են միայն ամբողջական շարքերը (այսինքն՝ կայքի տվյալների շարքում բացակայող արժեքներ չկան): Դա երաշխավորում է միջինացված տվյալների շարքերի համապատասխանությունը: Այս կերպ գնահատումները հիմնված են կոնցենտրացիայի իրական փոփոխությունների վրա, այլ ոչ թե դիտակետերի քանակի փոփոխության վրա: Այսպիսով, բացը լրացնելու մեթոդաբանության կիրառման կարիք չի եղել։
Մեթոդաբանության հղումներ
Մեթոդաբանության անորոշություն
Մեթոդաբանական անորոշություն չի հայտնաբերվել։
Հավաքական տվյալների անորոշություն
Անորոշություն չի հայտնաբերվել։
Բանական անորոշություններ
Թթվածնի կենսաքիմիական պահանջը և ընդհանուր ամոնիումը այն ցուցանիշներն են, որոնք լավ են արտահայտում ջրի աղտոտվածությունը թթվածնի սպառման հետևանքով։ Այնուամենայնիվ, տարեկան միջին արժեքների օգտագործումը կարող է ոչ լիովին ներկայացնել մտահոգիչ վիճակը՝ պայմանավորված թթվածնի պարունակությամբ։
| Ցուցանիշների ցանկ UNECE տարածաշրջանային բնապահպանական ցուցանիշներ – C10 և Շրջակա Միջավայրի Եվրոպական գործակալության հիմնական հավաքածու Ցուցանիշներ – CSI 019 |
Ամսաթիվ ՝ 07.02.2023 Հեղինակներ՝ Շահնազարյան Գայանե Զատիկյան Աննա |
Ցուցանիշի անվանումը
C10- Ջրի որակի ցուցանիշներ