Այս ցուցանիշը թույլ է տալիս գնահատել քաղցրահամ ջրերի (գետեր, լճեր և ստորերկրյա ջրեր) վիճակը՝ պայմանավորված կենսածին նյութերի պարունակությամբ:
Հիմնական հաղորդագրություններ
Կենսածին նյութերի (ֆոսֆատներ, նիտրատներ) հիմնական աղբյուրներն են կենցաղային կեղտաջրերը, գյուղատնտեսական հոսքաջրերը, անձրևաջրերը և ձնհալները: Բույսերի կողմից ամբողջությամբ չյուրացված կենսածին նյութերը, անցնելով գյուղատնտեսական հողերի միջով, կարող են ազդել գետերի ջրի որակի վրա: Ֆոսֆատների կոնցենտրացիան 2010-2024թթ. ընթացքում Հայաստանի գետերում բնակավայրերից ներքև ընկած հատվածներում բարձրացել են:
Ֆոսֆատների միջին կոնցենտրացիաները բնակավայրերից ներքև գտնվող դիտակետերում 2010-2024թթ․ աճել է 14%-ով (0.14-ից մինչև 0.16 մգ P/լ):
Նիտրատների միջին կոնցենտրացիաները բնակավայրերից ներքև գտնվող դիտակետերում 2010-2024թթ․ նվազել է 38%-ով (9.11-ից մինչև 5.63 մգ P/լ): Նիտրատների նվազումը կարող է պայմանավորված լինել ազոտային պարարտանյութերի օգտագործման կրճատմամբ։
2024 թվականին դիտակետերի առավելագույն թիվը, որտեղ դիտվել են ԹԿՊ5-ի և ամոնիումի բարձր կոնցենտրացիաները, բաժին են ընկնում Հրազդանի և Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքներին (ՋԿՏ):
Ծանոթագրություն՝ Գետերի դիտակետերի քանակը 45 է (21 դիտակետ գտնվում է բնակավայրերից վերև և 24 դիտակետ՝ բնակավայրերից ներքև), որոնք ներկայացնում են 22 գետ. գրաֆիկական պատկերը ցույց է տալիս միջինացված ժամանակային շարքերը՝ բոլոր դիտակետերը ներառած և առանց 55-րդ դիտակետի։
|
|
|
Ծանոթագրություն՝ Ֆոսֆատներով և նիտրատներով պայմանավորված ջրի որակի դասերը՝ ըստ դիտակետերի 2024 թվականի միջին տարեկան կոնցենտրացիաների. փակագծերում բերված են մոնիթորինգի դիտակետերի քանակը համապատասխան ՋԿՏ-ում:
Կիրառվել է ազգային գնահատման համակարգը:
Համապատասխան ազգային նորմերի մասին տեղեկություն ստանալու համար նայել «Ազգային թիրախ» բաժնում ցուցանիշի բնութագիրը:
Հայաստանում կենսածին նյութերի հիմնական աղբյուրներից են կենցաղային կեղտաջրերը, գյուղատնտեսական հոսքաջրերը, անձրևաջրերը և ձնհալները: Կետային և ցրված աղբյուրներից կենսածին նյութերի ներհոսքը կարող է հանգեցնել քաղցրահամ ջրերի որակական փոփոխությունների, ջրերի էվտրոֆիկացիայի և թողնել բացասական ազդեցություն ջրային էկոհամակարգերի վրա: Նիտրատներով աղտոտումը հիմնականում կապված է գյուղատնտեսության հետ, այնինչ ֆոսֆատներով աղտոտումը կարող է կապված լինել ինչպես գյուղատնտեսական հոսքաջրերի, այնպես էլ լվացվող միջոցների օգտագործման հետևանքով առաջացած կեղտաջրերի հետ։
2010-2024թթ. Հայաստանի գետերում ֆոսֆատների միջին կոնցենտրացիաները բարձրացել են 22%-ով (0.09-ից մինչև 0.11 մգ P/լ):
Հրազդան գետը Հայաստանի ամենաերկար և ամենաաղտոտված գետերից մեկն է և Երևան քաղաքից (Հայաստանի մայրաքաղաք, շուրջ 1 միլիոն բնակչություն) հետո ամենամոտ՝ 55-րդ դիտակետում ֆոսֆատների կոնցենտրացիան բարձր է: 2010-2024թթ․ ընթացքում բնակավայրերից ներքև գտնվող դիտակետերում՝ 55-րդ դիտակետը ներառած ֆոսֆատների միջին կոնցենտրացիան 1․1-1.4 անգամ ավելի բարձր է, քան նույն ժամանակահատվածում առանց 55-րդ դիտակետի։
2010-2024թթ. Հայաստանի գետերում նիտրատների միջին կոնցենտրացիաները նվազել են 39%-ով (7.15-ից մինչև 4.33 մգ/լ), ինչը կարող է պայմանավորված լինել ազոտային պարարտանյութերի օգտագործման կրճատմամբ։
Ֆոսֆատներ |
Նիտրատներ |
Ծանոթագրություն՝ Ֆոսֆատով (ձախ) և նիտրատով (աջ) պայմանավորված ջրի որակի դասերը՝ ըստ գետային դիտակետերի 2024 թվականի միջին տարեկան կոնցենտրացիաների: Քարտեզները տրամադրվել են ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից: Կիրառվել է ազգային գնահատման համակարգը: Համապատասխան ազգային նորմերի մասին տեղեկություն ստանալու համար նայել «Ազգային թիրախ» բաժնում ցուցանիշի բնութագիրը: Գնահատման համակարգը նույնն է, ինչը օգտագործվում է EEA ցուցանիշ WAT 002-Թթվածին սպառող նյութերը Եվրոպական գետերում:
2024 թվականին դիտակետերի ջրի որակի դասերի համամասնությունը՝ ֆոսֆատներով պայմանավորված հետևյալն է․
2024 թվականին դիտակետերի ջրի որակի դասերի համամասնությունը՝ նիտրատներով պայմանավորված հետևյալն է․
Ցուցանիշի սահմանում․
C11 ցուցանիշ- Գետերի ջրում կենսածին նյութերի պարունակությունը, որի ցուցանիշներն են ֆոսֆատնեը և նիտրատները։
Միավորներ
Ֆոսֆատներ՝ մգ P/լ,
նիտրատներ՝ մգ/լ:
Ցուցանիշի ընտրության հիմնավորում
Կենսածին նյութերի մեծ քանակությունը կարող է կարող է ազդել գետերի ջրի որակի վրա՝ հանգեցնել գետի ջրի աղտոտվածության աճի, ջրային էկոհամակարգերի հավասարակշռության խախտման և կենսաբազմազանության նվազման, ինչը բացասաբար է ազդում ջրի որակի վրա:
Հղումներ
Համատեքստի նկարագրություն
Ազգային քաղաքականության համատեքստ
Միջազգային քաղաքականության համատեքստ
UNECE-WHO/ Ջրի և առողջության մասին Եվրոպական արձանագրության նպատակն է պաշտպանել մարդու առողջությունը ջրի ավելի արդյունավետ կառավարման և ջրի հետ կապված հիվանդությունների նվազեցման միջոցներով։ Արձանագրությունն հիմք է տալիս գործնականում կիրառել մարդու իրավունքները ջրամատակարարման և ջրահեռացման և ԿԶՆ 6-ի իրականացման համար։ Արձանագրությունը ստորագրվել է 1999 թվականին, սակայն վավերացումը ընթացքի մեջ է և դեռ վերջնական տեսքի չի բերվել:
Թիրախներ
Ազգային թիրախներ
Նորմեր՝ համաձայն ՀՀ Կառավարության 75-Ն որոշման։
| Ցուցանիշ | Որակի դասեր | ||||
| I (գերազանց) |
II (լավ) |
III (միջակ) |
IV (անբավարար) |
V (վատ) |
|
| Ֆոսֆատներ (մգ P/լ) | <0.05 | 0.05-0.1 | 0.1-0.2 | 0.2-0.4 | >0.4 |
| Նիտրատներ (մգ/լ) | <1 | 1-2.5 | 2.5-5.6 | 5.6-11.3 | >11.3 |
Միջազգային թիրախներ
ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակ 6 թիրախ 6.3 նպատակ ունի մինչև 2030 թվականը հասնել ջրի որակի բարելավմանը` նվազեցնելով աղտոտվածությունը, վերացնելով թափոնները և նվազագույնի հասցնելով վտանգավոր քիմիական նյութերը և նյութերի արտանետումները, կիսով չափ կրճատելով չմշակված կեղտաջրերի մասնաբաժինը և զգալիորեն ավելացնելով վերամշակումը և անվտանգ վերօգտագործումը ողջ աշխարհում:
Ցուցանիշի հաշվարկման մեթոդաբանություն
Մոնիթորինգի ծրագիրը կազմված է այնպես, որ հաշվի առնվի ցուցանիշների տարածական և սեզոնային դինամիկան: Մոնիթորինգի վայրերը տեղակայված են ինչպես բնակավայրերից վերև, այնպես էլ նրանցից ներքև, ինչը տեղեկատվություն է տալիս ինչպես ֆոնային կոնցենտրացիաների, այնպես էլ բնակավայրերի ազդեցության մասին: Գետերի դիտակետերի թիվը 45 է (21-ը բնակավայրերից վերև և 24-ը բնակավայրերից ներքև), որոնք ներկայացնում են 22 գետ: Տվյալները տրամադրվում են ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։ Յուրաքանչյուր դիտակետի համար ֆոսֆատների և նիտրատների տարեկան միջին կոնցենտրացիաները հաշվարկվում են տարվա ընթացքում ստացված մոնիթորինգի տվյալների թվաբանական միջինի հիման վրա։ Գետերի համար առանձին միջինացումը կատարվում է բնակավայրերից վերև և ներքև գտնվող գետերի դիտակետերի համար:
Բացը լրացնելու մեթոդաբանություն
Ժամանակային շարքերի և նրանց միտումների վերլուծության համար օգտագործվում են միայն ամբողջական շարքերը (այսինքն՝ կայքի տվյալների շարքում բացակայող արժեքներ չկան): Դա երաշխավորում է միջինացված տվյալների շարքերի համապատասխանությունը: Այսպիսով, բացը լրացնելու մեթոդաբանության կիրառման կարիք չի եղել։
Մեթոդաբանության հղումներ
Մեթոդաբանության անորոշություն
Մեթոդաբանական անորոշություն չի հայտնաբերվել։
Հավաքական տվյալների անորոշություն
Անորոշություն չի հայտնաբերվել։
Ռացիոնալ անորոշություններ
Թթվածնի կենսաքիմիական պահանջը և ամոնիումը այն ցուցանիշներն են, որոնք բնութագրում են ջրի աղտոտվածությունը թթվածնի սպառման հետևանքով։ Սակայն այս ցուցանիշների տարեկան միջին արժեքները միշտ չէ, որ լիարժեք ներկայացնում են իրական վիճակը, քանի որ դրանք չեն արտացոլում սեզոնային փոփոխությունները։
| Ցուցանիշների ցանկ UNECE տարածաշրջանային բնապահպանական ցուցանիշներ (տե՛ս նաև Շրջակա միջավայրի եվրոպական գործակալության հիմքը Ցուցանիշների հավաքածու – CSI 020) |
Ամսաթիվ ՝ 26․11.2025 Հեղինակներ՝ Շահնազարյան Գայանե Զատիկյան Աննա Սաֆարյան Ռուզաննա |
Ցուցանիշի անվանում
C11- Ջրի որակ․ կենսածին նյութերը քաղցրահամ ջրերում