C3 – Ջրօգտագործումը Հայաստանի Հանրապետությունում
Հիմնական խնդիրներ
2011-2024թթ․ Հայաստանում քաղցրահամ ջրերի ջրoգտագործման նվազագույն արժեքը դիտվել է 2011թ․ կազմելով` 1738․1 մլն մ3, առավելագույնը՝ 2024թ․՝ 2582.1 մլն մ3: 2024թ․ ջրօգտագործումը 2011թ․ համեմատ աճել է 1․5 անգամ: Միևնույն ժամանակ, 1000 դոլարի ՀՆԱ ստեղծելու համար անհրաժեշտ ջրի քանակը 2011թ․ համեմատ 2024թ․ կրճատվել է 2 անգամ։
2024թ. ջրի կորուստը կազմել է ընդհանուր ջրառի 22%:


Նկար 1 – Քաղցրահամ ջրերի ջրօգտագործումը և ջրերի կորուստը (2011-2024թթ.)
Տվյալների աղբյուրներ.
2000-2024թթ․ Հայաստանում քաղցրահամ ջրերի ջրօգտագործման ծավալները տատանվել են 1738.1-2582.1 մլն մ3 սահմաններում՝ առավելագույն ծավալը դիտվել է 2024թ։ Միևնույն ժամանակահատվածում ջրի տրանզիտային կորուստները տատանվել են 649.4-866 մլն մ3 սահմաններում, կազմելով ջրառի 21-29%:

Նկար 2 – Ջրօգտագործում ըստ ՏԳՏԴ և տարիների (2011-2024թթ.)
Նկար 3 – Ջրօգտագործումն ըստ ըստ ՏԳՏԴ, 2024թ.
Տվյալների աղբյուրներ.
(C3) Ջրօգտագործումն ըստ ՏԳՏԴ և տարիների, ՀՀ վիճակագրական կոմիտե (ArmStatBank)
2011-2024թթ. ժամանակահատվածում ՀՀ-ում տնտեսական գործունեության ոլորտներից միջինում գյուղատնտեսությանը, անտառային տնտեսությանը, ձկնորսությանը բաժին է ընկնում ջրօգտագործման 85%, ջրամատարակարմանը՝ 7%, հանքագործական արդյունաբերությանը՝ 4%, մշակող արդյունաբերությանը՝ 1%: 2024թ. 2011թ. համեմատ ջրօգտագործումը գյուղատնտեսության, անտառային տնտեսության, ձկնորսության ոլորտում աճել է 62%, հանքագործական արդյունաբերության ոլորտում՝ 32%, իսկ մշակող արդյունաբերության և ջրամատակարարման ոլորտներում՝ 71% և 38% համապատասխանաբար։ 2011-2024թթ. ջրօգտագործման աճը վկայում է տնտեսական գործունեության ծավալների ընդլայնման մասին։
Գյուղատնտեսությանը, անտառային տնտեսությանը, ձկնորսությանը բաժին ընկնող ջրօգտագործման մեծ ծավալը նշանակում է, որ երկրի ընդհանուր ջրապահանջի ձևավորման վրա առավել մեծ ազդեցություն ունի ոռոգման ջրի պահանջարկը։ Այդ պահանջարկի ապահովման համար զգալի տեղ է զբաղեցնում Սևանա լիճը, քանի որ այն կարևոր տեղ ունի ոռոգման ջրի պահանջարկի ապահովման գործում։ Հետևաբար, Սևանա լճի դերը գնահատելիս, հարկավոր է համադրել տնտեսական ոլորտների ջրօգտագործման ծավալները, Սևանա լճից տարեկան բացթողումների չափաքանակները և փաստացի բացթողումները։


Նկար 4 - Քաղցրահամ ջրերի ջրօգտագործումը և ջրօգտագործումը ՀՆԱ-ի $1000-ի հաշվով (2011-2024թթ․)
Տվյալների աղբյուրներ.
2024թ․ 2011թ․ համեմատ ջրօգտագործումը ավելացել է 49%-ով, սակայն նույն ժամանակահատվածում ջրօգտագործումը ՀՆԱ-ի 1000 դոլարի հաշվով նվազել է 50%-ով, իսկ ՀՆԱ-ն՝ գնողունակության համարժեքով՝ աճել է 33%-ով։ Սա նշանակում է, որ ՀՆԱ-ի մեկ միավորի ստեղծման համար օգտագործվող ջրի ծավալը նվազել է, ինչը վկայում է ջրօգտագործման արդյունավետության բարձրացման մասին։
Ցուցանիշի սահմանումը
Տարբեր աղբյուրներից վերցված քաղցրահամ ջրերի ծավալը և դրա օգտագործումը բնակչության կարիքները, գյուղատնտեսական, արդյունաբերական և այլ տեսակի տնտեսական գործունեությունը բավարարելու համար։ Ջրօգտագործումը որոշվում է ամբողջ երկրի համար և բաժանվում է ըստ տնտեսական գործունեության տեսակի՝ համաձայն Տնտեսական գործունեության միջազգային ստանդարտ արդյունաբերական դասակարգման (ISIC)։
Չափման միավոր
Ջրօգտագործում մլն մ3 տարի
ՀՆԱ-ի $1000-ի հաշվով (PPP, գնողունակության համարժեքով) մ3/1000$
Հիմնավորում
Ցուցանիշի ընտրության հիմնավորումը
Ինդիկատորը հնարավորություն է տալիս գնահատել ճնշումը շրջակա միջավայրի վրա տարբեր աղբյուրներից կատարված ջրառի տեսակետից։
Հղումներ
Համատեքստի նկարագրություն
Ազգային քաղաքականության համատեքստ
Սույն օրենսգիրքը կարգավորում է ջրային հարաբերությունները ջրային ռեսուրսների օգտագործման, պահպանության և զարգացման բնագավառում՝ բնակչության համար երաշխավորված, համարժեք և անվտանգ ջրամատակարարման, շրջակա միջավայրի պահպանության և երկրի ջրային ֆոնդի ռացիոնալ զարգացման համար:
Սահմանում է ջրավազանային կառավարման պլանների կազմման ընդհանուր բովանդակային պահանջները, նկարագրում է, թե ինչպիսի փաստաթուղթ պետք է լինի ջրավազանային կառավարման պլանը, որպեսզի այն ծառայի որպես արդյունավետ կառավարման գործիք ջրային ռեսուրսների ոլորտում։
Սահմանում է Սևանա լճի պահպանության և վերականգնման պետական միջոցառումների տարեկան և երկարաժամկետ ծրագրերը։ Օրենքը նախատեսում է լճի ջրային ռեսուրսների կայուն կառավարում, ջրի մակարդակի և էկոլոգիական վիճակի պահպանություն, ինչպես նաև Սևանա լճից ջրի բացթողման տարեկան առավելագույն ծավալի սահմանում։
Միջազգային թիրախներ
Ցուցանիշների հաշվարկման մեթոդաբանություն
Չափման միավորներ և հավասարումներ
Չափման միավորներ և հավասարումներ
| ID | Բաղադրիչ | Չափման միավոր | Հավասարում |
| C2.3 | Քաղցրահամ ջրերի ջրառ | մլն մ3/տարի | = C 2.3 (տես C2 ցուցանիշը) |
| C3.1 | Աղազերծված ջուր | մլն մ3/տարի | |
| C3.2 | Կրկնակի ջրօգտագործում | մլն. մ3/տարի | |
| C3.3 | Ջրի ներմուծում | մլն. մ3/տարի | |
| C3.4 | Ջրի արտահանում | մլն. մ3/տարի | |
| C3.5 | Հասանելի քաղցրահամ ջուր | մլն. մ3/տարի | = C 2.3 + C 3.1 + C 3.2 + C 3.3 + C 3.4 |
| C3.6 | Տրանզիտային կորուստներ | մլն. մ3/տարի | |
| C3.6a | Այլ կորուստներ և ջուր ոչ օգտագործման համար | մլն. մ3/տարի | |
| C3.7 | Քաղցրահամ ջրերի օգտագործում | մլն. մ3/տարի | = C 3.5 - C 3.6 - C 3.6a;
= C3.8 + C3.9 + C3.11 + C3.12 + C3.13 |
| C3.8 | Տնային տնտեսություններ | մլն. մ3/տարի | |
| C3.9 | Գյուղատնտեսություն, անտառտնտեսություն, ձկնորսություն (ISIC 01-03) | մլն. մ3/տարի | |
| C3.10 | որից՝ ոռոգում գյուղատնտեսության մեջ | մլն. մ3/տարի | |
| C3.11 | Մշակող արդյունաբերություն (ISIC 10-33) | մլն. մ3/տարի | |
| C3.12 | Էներգետիկա (ISIC 35) | մլն. մ3/տարի | |
| C3.13 | Այլ | մլն. մ3/տարի | |
| C3.14 | ՀՆԱ-ն ԳՀ 2017թ. հաստատուն գներով | մլրդ. դոլար/տարի | |
| C3.15 | Քաղցրահամ ջրի օգտագործումը ՀՆԱ-ի մեկ միավորի հաշվով | մ3/1000 դոլար | = C3.7/C3.14 |
Բացերի լրացման մեթոդաբանությունը
Կիրառվել է ինտերպոլյացիայի մեթոդն ըստ ոլորտների ջրառի տեսական գնահատման համար:
Ոռոգման ջրօգտագործման ցուցանիշի հաշվարկման ժամանակ կիրառվում է ոռոգվող տարածքների և ոռոգման միջին նորմաների տվյալները:
Ոռոգվող և ոռոգման համար ջրառի միջին գործակիցը լայնորեն օգտագործվում է ոռոգման օգտագործման համար հաշվարկելիս։
Մեթադաբանության հղումներ
Մեթոդաբանության անորոշություն
Մեթոդաբանական անորոշություն չի հայտնաբերվել։
Հավաքական տվյալների անորոշություն
Անորոշություն չի հայտնաբերվել։