C4 – Տնային տնտեսությունների ջրօգտագործումը Հայաստանի Հանրապետությունում մեկ շնչի հաշվով

Հիմնական խնդիրներ

2000-2024թթ․ կենցաղային ջրօգտագործումը մեկ շնչի հաշվով միջինում կազմել է 39.1 մ3/տարի։ Նշված ժամանակահատվածում նվազագույն կենցաղային ջրօգտագործումը մեկ շնչի հաշվով  կազմել է 20 մ3/տարի, իսկ առավելագույնը հասել է 68․3 մ3/տարի։

2000-2024թթ․ ՀՀ-ում բնակչության թիվը նվազել է 5․9%-ով։ Միևնույն ժամանակահատվածում խմելու ջրի ծավալը ավելացել է 34%-ով։  Կենցաղային ջրօգտագործումը մեկ շնչի հաշվով 2024թ․ 2000թ․ համեմատ ավելացել է 42%-ով, ինչը պայմանավորված է ջրամատակարարման ցանցին միացված բնակչության մասնաբաժնի աճի և բնակչության կենսամակարդակի և կենցաղային պայմանների բարելավման հետ։
Աճի միտումը հատկապես նկատելի է 2009 թվականից հետո և հիմնականում պայմանավորվում է ջրամատակարարման համակարգին միացած բնակչության թվաքանակի ընդլայնմամբ, այդ թվում՝ գյուղական բնակավայրերում կենտրոնացված ջրամատակարարման հասանելիության աճով։ 2024 թվականին կենտրոնացված ջրամատակարարման համակարգին միացված է եղել բնակչության շուրջ 96․3%-ը։ Ցուցանիշի աճը անհրաժեշտ է դիտարկել ոչ միայն ջրամատակարարման ծառայությունների հասանելիության և բնակչության կենցաղային կարիքների բավարարման, այլև ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման համատեքստում։ Մեկ շնչի հաշվով տարեկան 68․3 մ³ ցուցանիշը համապատասխանում է օրական մոտ 187 լիտր/մարդ ջրօգտագործման։

 

 

 

 

 

 

 

 

 

Նկար 1 - Կենցաղային ջրօգտագործումը մեկ շնչի հաշվով, խմելու ջուրը և մշտական բնակչության թվաքանակը (2000-2024թթ.)

Տվյալների աղբյուրներ՝

(C4) Կենցաղային ջրօգտագործումը մեկ շնչի հաշվով ըստ ցուցանիշների և տարիների,
ՀՀ վիճակագրական կոմիտե (ArmStatBank)

Կենցաղային ջրօգտագործումը մեկ շնչի հաշվով թույլ է տալիս որոշել շրջակա միջավայրի վրա գործադրվող ճնշումը՝ կենցաղային նպատակներով տարբեր աղբյուրներից ջրառ իրականացման միջոցով։
Մարդու հիմնական կենցաղային կարիքները բավարարելու համար ջրի հասանելիությունը կյանքի, առողջության և տնտեսական անվտանգության ապահովման նախապայման է: Կենցաղային ջրօգտագործումը մեկ շնչի հաշվով թույլ է տալիս որոշել ջրային տնտեսության զարգացման մակարդակը  և ջրի հասանելիության աստիճանը։

 

Նկար 2 - Կենցաղային ջրօգտագործումը մեկ շնչի հաշվով և ջրամատակարարման համակարգին միացած բնաչության թվաքանակը (2000-2024թթ.)

Տվյալների աղբյուրներ՝

(C4) Կենցաղային ջրօգտագործումը մեկ շնչի հաշվով ըստ ցուցանիշների և տարիների,
ՀՀ վիճակագրական կոմիտե (ArmStatBank)

Նկար 3 - Կենցաղային ջրօգտագործումը մեկ շնչի հաշվով, կենտրոնացված ջրամատակարարման համակարգով տրված ջրի քանակը և կորուստները (2000-2024թթ.)

2024թ․ 2000թ․ համեմատ կենտրոնացված ջրամատակարարման համակարգով տրամադրված ջրի ծավալը նվազել է 13․3 %, ջրի կորուստները նվազել են 11․5 %-ով, իսկ  ջրամատակարարման համակարգին միացված բնակչությունը ավելացել է 8․7%-ով։  Սակայն նույն ժամանակահատվածում կենցաղային ջրօգտագործումը մեկ շնչի հաշվով ավելացել է 42%-ով։ Այս ցուցանիշների համադրությունը վկայում է, որ կենցաղային ջրօգտագործումը մեկ շնչի հաշվով առավել արդյունավետ կլինի ջրի ջրամատակարարման համակարգին միացված բնակչության թվաքանակի աճի և միևնույն ժամանակ կենտրոնացված ջրամատակարարման համակարգով տրամադրված ջրի կորուստների նվազեցման դեպքում։ 

Ցուցանիշի սահմանումը
Ընդհանուր ջրի քանակը, որն օգտագործվում է բնակչության կողմից խմելու-կենցաղային և այլ կարիքների համար ստացված ջրամատակարարման ձեռնարկությունների կողմից և ինքնասպասարկման միջոցով, ինչպես նաև ջրի քանակը բնակչության մեկ շնչի հաշվով։ 
Չափման միավոր
մ3
Հիմնավորում
Ցուցանիշի ընտրության հիմնավորումը
Ինդիկատորը թույլ է տալիս որոշել շրջակա միջավայրի վրա գործադրվող ճնշումը՝ կենցաղային նպատակներով տարբեր աղբյուրներից ջրառ իրականացման միջոցով։ 

Հղումներ

Համատեքստի նկարագրություն
Ազգային քաղաքականության համատեքստ

Սույն օրենսգիրքը կարգավորում է ջրային հարաբերությունները ջրային ռեսուրսների օգտագործման, պահպանության և զարգացման բնագավառում՝ բնակչության համար երաշխավորված, համարժեք և անվտանգ ջրամատակարարման, շրջակա միջավայրի պահպանության և երկրի ջրային ֆոնդի ռացիոնալ զարգացման համար:

Սահմանում է ջրավազանային կառավարման պլանների կազմման ընդհանուր բովանդակային պահանջները, նկարագրում է, թե ինչպիսի փաստաթուղթ պետք է լինի ջրավազանային կառավարման պլանը, որպեսզի այն ծառայի որպես արդյունավետ կառավարման գործիք ջրային ռեսուրսների ոլորտում։

  • N276 Հայաստանի Հանրապետության օրենքը (ընդունված` 14.12.2001թ.) «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին»:

Սահմանում է Սևանա լճի պահպանության և վերականգնման պետական միջոցառումների տարեկան և երկարաժամկետ ծրագրերը։ Օրենքը նախատեսում է լճի ջրային ռեսուրսների կայուն կառավարում, ջրի մակարդակի և էկոլոգիական վիճակի պահպանություն, ինչպես նաև Սևանա լճից ջրի բացթողման տարեկան առավելագույն ծավալի սահմանում։

Միջազգային թիրախներ

  • ՄԱԿ-ի ԿԶՆ 6․4․2 Ջրի սթրեսի մակարդակը. քաղցրահամ ջրի ջրառը որպես համամասնություն քաղցրահամ ջրի պաշարների նկատմամբ

Մինչև 2030թ. էականորեն մեծացնել ջրօգտագործման արդյունավետությունը բոլոր ոլորտներում և ապահովել քաղցրահամ ջրի կայուն ջրառը և ջրամատակարարումը՝ լուծելու սակավաջրության խնդիրը և էականորեն կրճատել սակավաջրությունից տառապող մարդկանց թիվը:

Ցուցանիշների հաշվարկման մեթոդաբանություն

 Նշում՝ մեկ շնչի հաշվով ընդհանուր ջրօգտագործում = տնային տնտեսությունների կողմից ջրօգտագործում (ջրամատակարարման ծառայությունների կողմից տնային տնտեսություններին մատակարարվող ջուր + ինքնամատակարարմամբ ջրօգտագործում)/ բնակչություն:

Չափման միավորներ և հավասարումներ

ID Բաղադրիչ Միավոր Հավասարում
C4.1 Ջրամատակարարման ծառայությունների կողմից տնային տնտեսություններին մատակարարվող ջուրը մլն. մ3/տարի  
C4.2 Ջրամատակարարման համակարգին միացած բնակչությունը (գնահատական) մլն. մարդ  
C4.3 Ջրօգտագործումը մեկ շնչի հաշվով (ջրամատակարարման համակարգ) մ3/1 շնչի հաշվով/տարի = C 4.1/C 4.2
C4.4 Ջրամատակարարման համակարգին չմիացած բնակչությունը (ինքնամատակարարում; գնահատական) մլն. մարդ = C 4.8 - C 4.2
C4.5 Տնային տնտեսությունների կողմից ինքնամա-տակարարմամբ ջրօգտագործումը մեկ շնչի հաշվով (գնահատական) մ3/1 շնչի հաշվով/տարի  
C4.6 Ինքնամատակարարմամբ ջրօգտագործումը մլն. մ3/տարի = C 4.4 ´ C 4.5
C4.7 Տնային տնտեսությունների կողմից ընդհանուր ջրօգտագործումը մլն. մ3/տարի =C 4.1 + C 4.6
C4.8 Բնակչության թվաքանակը մլն. մարդ  
C4.9 Տնային տնտեսությունների ընդհանուր ջրօգտագործումը մեկ շնչի հաշվով (ջրամատակարարման համակարգ և ինքնամատակարարում) մ3/1 շնչի հաշվով/տարի =C 4.7/C 4.8

Բացերը լրացնելու մեթոդաբանություն

Մեթոդաբանական բաց չի հայտնաբերվել:

Մեթադաբանության հղումներ

 

Մեթոդաբանության անորոշություն
Մեթոդաբանական անորոշություն չի հայտնաբերվել։

Հավաքական տվյալների անորոշություն
Անորոշություն չի հայտնաբերվել։