Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի վիճակի մասին տարեգիրք
Տարեգրքում ներկայացված են կլիմայի, եղանակային երևույթների, մթնոլորտային օդի որակի, մթնոլորտային տեղումների որակի և քանակի, մակերևութային և ստորերկրյա ջրերի որակի և քանակի, անտառների մոնիթորինգի, աղբավայրերի հարակից տարածքների հողերի ուսումնասիրությունների, ինչպես նաև մթնոլորտային արտանետմների, ջրառի, ջրօգտագործման, թափոնների վերաբերյալ տեղելատվություններ:
Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2022 թվականի հունվար-դեկտեմբերին
Ժողովածուն նպատակաուղղված է սպառողների լայն շրջանին ներկայացնելու հանրապետության շրջակա միջավայրը, բնական պաշարներն ու դրանց օգտագործումը բնութագրող ամփոփ տվյալների շարժընթացը և քանակական հակիրճ վերլուծությունները:
Ջրի հաշիվներ
Բնապահպանական սատելիտային հաշիվների (մասնավորապես ջրի հաշիվների) նպատակն է ազգային հաշիվների համակարգի շրջանակում գնահատել երկրի սոցիալ-տնտեսական գործունեության արդյունքում ի հայտ եկած ազդեցությունը շրջակա միջավայրի վրա և բնական ռեսուրսների օգտագործման վիճակը: Ջրի հաշիվները նախատեսված են օգտագործողին տրամադրել հաշվետու տարում ջրային ռեսուրսների հասանելիության, արդյունավետ կառավարման, սպառման և վերականգնվող ծավալների վերաբերյալ արդիական, ամբողջական, համադրելի և մատչելի տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետություն. դեպի ջրային ռեսուրսների համալիր կառավարում
Զեկույց, Համաշխարհային Բանկ, 2014թ․