Հիմնական հաղորդագրություններ
Հայաստանի գետերում բնակավայրերից ներքև ընկած հատվածներում 2010-2021թթ. ընթացքում բարձրացել են կենսածին
նյութերի կոնցենտրացիաները՝ պայմանավորված բնակավայրերից չմաքրված կոմունալ-կենցաղային կեղտաջրերով և
գյուղատնտեսական արտահոսքերով: Կենսածին նյութերի հիմնական աղբյուրներն են գյուղատնտեսությունը, կեղտաջրերը և
անձրևաջրերը: Երբ կենսածին նյութերը ամբողջապես չեն յուրացվում բույսերի կողմից, դրանք, անցնելով
գյուղատնտեսական նշանակության հողերով, կարող են բացասաբար անդրադառնալ ջրի որակի վրա:
Կենսածին նյութերի
միջին կոնցենտրացիաները հիմնականում կայուն են այն դիտակետերում, որոնք գտնվում են բնակավայրերից
վերև:
Բնակավայրերից ներքև գտնվող դիտակետերում ֆոսֆատի միջին կոնցենտրացիան 2010-2021 թվականներին աճել է
57%-ով (0.14-0.22 մգP/լ):
Բնակավայրերից ներքև գտնվող դիտակետերում նիտրատների միջին կոնցենտրացիան 2010-
2016 թթ․ աճել է 31%-ով (2.06-2.69 մգN/լ), այնուհետև նվազել է ՝ դառնալով 2021թ․-ին 1.54 մգN/լ:
2021 թվականին Հրազդան և Ախուրյան ջրավազանային կառավարման տարածքների գետերում ֆոսֆատի և նիտրատի կոնցենտրացիաների մակարդակները վատագույնն են: Ընդհանուր առմամբ, իրավիճակը ֆոսֆատի կոնցենտրացիայի տեսակետից ավելի վատ է, քան նիտրատի, ինչպես նաև բնակավայրերից ներքև ընկած դիտակետերում այն ավելի վատ է, քան բնակավայրերից վերև ընկած դիտակետերում:
Տվյալների աղբյուր`
Տվյալները տրամադրվել են ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ԵՀԳ ՇՄՏՄՀ Ալ ծրագրի շրջանակներում
Նշում՝ Տվյալների շարքը հաշվարկված է որպես Հայաստանի գետերի և լճերի մոնիթորինգի դիտակետերի 2007-2021թթ. ժամանակաշրջանի միջին տարեկան կոնցենտրացիաներ: Գետերի դիտակետերի քանակը 45 է (բնակավայրերից վերև՝ 21 դիտակետ, բնակավայրերից ներքև՝ 24 դիտակետ), որոնք ներկայացնում են 22 գետ: Աջ կողմի նկարները ցույց են տալիս միջին ժամանակային շարքը առանց 55–րդ դիտակետի:
Տվյալների աղբյուրները՝
Տվյալները տրամադրվել են ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ԵՀԳ ՇՄՏՄՀ Ալ ծրագրի շրջանակներում
(C10, C11) Ջրի որակի ցուցանիշներ, ըստ դիտակետերի և տարիների տրամադրել են ArmStatBank-ի կողմից:
Նշում՝ Գետերի մոնիթորինգի դիտակետերի բաշխումը Հայաստանի Հանրապետության տարբեր գետային ավազաններում (Ախուրյան, Արարատյան, Հրազդան, Հյուսիսային, Սևան, Հարավային) ֆոսֆատի (ձախից) և նիտրատի (աջից) ջրի որակի դասերով ՝ ելնելով 2021 թվականի տարեկան միջին կոնցենտրացիաներից: Գետերի ավազանների դիտակետերի քանակը բերված են փակագծերում: Օգտագործվել է ազգային դասակարգման համակարգը: Ազգային դասակարգման համակարգի վերաբերյալ մանրամասն տեղեկատվության համար տե՛ս ցուցանիշի ճշգրտման «Ազգային թիրախ» բաժինը:
Քաղաքային և գյուղատնտեսական կետային և ցրված աղբյուրներից կենսածին նյութերի ներհոսքը կարող է հանգեցնել էկոլոգիական փոփոխությունների, ջրերի էվտրոֆիկացիայի և թողնել բացասական ազդեցություն մարդու կողմից սպառվող և այլ նպատակներով օգտագործվող ջրերի վրա: Հայաստանում առկա են ընդամենը վեց մաքրման կայաններ, որոնցում իրականացվում է միայն մեխանիկական մաքրում: Նիտրատներով աղտոտումը հիմնականում կապված է գյուղատնտեսության հետ:
2010–ից 2016 թվականների ընթացքում բնակավայրերից ներքև գտնվող գետերի դիտակետերում նիտրատների միջին կոնցենտրացիան աճել է 31%-ով: Դա կապված է կեղտաջրերի և գյուղատնտեսական հոսքերի ավելացման հետ: Նույն ժամանակահատվածում բնակավայրերից վերև գտնվող դիտակետերում դիտվել է 11%-ով նիտրատի կոնցենտրացիայի աճ։ 2010-2021թթ․ ժամանակահատվածում բնակավայրերից ներքև գտնվող դիտակետերում ֆոսֆատի միջին կոնցենտրացիան աճել է 60%-ով: Բնակավայրերից վերև գտնվող դիտակետերում ֆոսֆատի միջին կոնցենտրացիան աճել է 27%-ով։
Հրազդան գետը Հայաստանի ամենաերկար և ամենաաղտոտված գետերից մեկն է և Երևան քաղաքից հետո ամենամոտ՝ 55-րդ դիտակետում շատ բարձր է ֆոսֆատի կոնցենտրացիան: Բացառելով այս դիտակետը, բնակավայրերից ներքև գտնվող դիտակետերում 2010 և 2021թթ․-ի համապատասխանաբար նվազում է 16-24%-ով ֆոսֆատի կոնցենտրացիան, և, հետևաբար, միջին կոնցենտրացիաները բոլոր դիտակետերում նույնպես նվազում են: Նիտրատների համար նման ազդեցություն չի նկատվում, ինչը ցույց է տալիս, որ այս դիտակետում կեղտաջրերը հիմնական արտահոսքի աղբյուր են:
Նկար 3 - Գետեր - Ֆոսֆատ (2021) |
Նկար 4- Գետեր - նիտրատ (2021) |
Տվյալների աղբյուրները.
Քարտեզները տրամադրել է ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։
Նշում. Գետերի մոնիթորինգի դիտակետերի բաշխումը ֆոսֆատի կոնցենտրացիաների դասակարգմամբ Հայաստանի Հանրապետության տարբեր ջրավազանային կառավարման տարածքներում (Ախուրյան, Արարատյան, Հրազդան, Հյուսիսային, Սևան, Հարավային)՝ հիմնված 2021 թվականի տարեկան միջին կոնցենտրացիաների վրա: Դասակարգման համակարգը նույնն է, ինչ ԵԱՏԳ WAT 003 ցուցանիշումՙՙ «Կենսածին նյութերը քաղցրահամ ջրերում» Եվրոպայում: Լրացուցիչ տեղեկատվությունը տես ցուցանիշի հստակեցման բաժնում
Նշում.Գետերի մոնիթորինգի դիտակետերի բաշխումը Հայաստանի Հանրապետության տարբեր ջրավազանային կառավարման տարածքներում (Ախուրյան, Արարատյան, Հրազդան, Հյուսիսային, Սևան, Հարավային) ըստ նիտրատի կոնցենտրացիայի դասերի` ելնելով 2021 թվականի տարեկան միջին կոնցենտրացիաներից: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար` տե՛ս ցուցանիշների ճշգրտման բաժինը:
Բնակավայրերից ներքև գտնվող դիտակետերի կենսածին նյութերի կոնցենտրացիաները հիմնականում ավելի բարձր են, քան բնակավայրերից վերև գտնվող դիտակետերում՝ կեղտաջրերին և մարդկային գործունեության այլ տեսակի արտանետումներին համապատասխան: 2021 թվականին բնակավայրերից ներքև գտնվող դիտակետերում ֆոսֆատների միջին կոնցենտրացիաները միջին հաշվով եղել են մոտ 4 անգամ բարձր, քան բնակավայրերից վերև գտնվող դիտակետերի միջին կոնցենտրացիաները:
Հրազդան և Հարավային ջրավազանային կառավարման տարածքները միակն են, որոնք 2021 թվականին ֆոսֆատներով դասակարգվել են վատ որակի (համապատասխանաբար 13% և 8%): Ախուրյանի (100%) և Հրազդանի (88%) ջրավազանային կառավարման տարածքներին է բաժին ընկնում «լավ» որակից ցածր որակով գնահատված դիտակետերի ամենամեծ մասնաբաժինը:
2021 թվականին նիտրատներով վատ որակի գետեր չեն եղել, բայց Հրազդան գետի ավազանում դիտակետերի 13%-ը ունեցել է անբավարար որակ: «Լավ» որակից ցածր որակ ունեցող ամենամեծ մասնաբաժինը դիտվել է Ախուրյան (40%), Հյուսիսային (33%) և Հրազդան (25%) ջրավազանային կառավարման տարածքներում (ՋԿՏ): Հարավային ՋԿՏ-ն չունի «լավ» որակից ցածր որակով գնահատված դիտակետեր և այս ջրավազանինն է «լավ» որակի դիտակետերիամենամեծ մասնաբաժինը (83)*:
Ընդհանուր առմամբ, 2021 թվականին ֆոսֆատի ամենաբարձր կոնցենտրացիաները դիտվել են Հրազդան գետի՝Երևան քաղաքից ներքև (55-րդ դիտակետ) գտնվող դիտակետում: Հրազդան գետի ավազանը Հայաստանի ամենաբնակեցված գետային ավազանն է և ունի կենսածին նյութերի կոնցենտրացիաներով դիտակետերի ամենամեծ մասնաբաժինը, հատկապես ֆոսֆատներով: Մյուս գետային ավազանը, որն ունի կենսածին նյութերի բարձր կոնցենտրացիաներով մեծ մասնաբաժին՝ Ախուրյանն է, որտեղ գտնվում է բնակեցվածությամբ երկրորդ քաղաքը՝ Գյումրին: Երկու քաղաքների կեղտաջրերը թափվում են ուղղակիորեն գետերը ՝ կեղտաջրերի մաքրման կայանների բացակայության պատճառով:
Ցուցանիշի սահմանում․
Ֆոսֆատի և նիտրատի կոնցենտրացիաները գետերում և ընդհանուր ֆոսֆորը և նիտրատները լճերում
Միավորներ
Ֆոսֆատի և ընդհանուր ֆոսֆորի կոնցենտրացիաները արտահայտվում է մգ P/լ, նիտրատի կոնցենտրացիան արտահայտվում է մգ N/լ:
Հիմնավորում
Ցուցանիշի ընտրության հիմնավորում
Ազոտի և ֆոսֆորի մեծ ներհոսքերը դեպի ջրային մարմիններ քաղաքային, արդյունաբերական և գյուղատնտեսական տարածքներից կարող են առաջացնել էկոլոգիական փոփոխություններ, որոնք կհանգեցնեն բույսերի և կենդանիների տեսակների կորստի (էկոլոգիական կարգավիճակի նվազում) և բացասական ազդեցություն կունենան մարդկանց կողմից և այլ նպատակներով սպառվող ջրի վրա:
Գիտական տեղեկանք
Համատեքստի նկարագրություն
Ազգային քաղաքականության համատեքստ
Սույն օրենսգիրքը կարգավորում է ջրային հարաբերությունները օգտագործման ոլորտում, ջրային ռեսուրսների պահպանությունն ու զարգացումը բնակչության համար երաշխավորված, համարժեք և անվտանգ մատակարարման համար, շրջակա միջավայրի պահպանությունը և երկրի ջրային ֆոնդի ռացիոնալ զարգացման խթանումը:
«Կախված տեղանքի առանձնահատկություններից` յուրաքանչյուր ջրավազանային կառավարման տարածքի ջրի որակի ապահովման նորմերը սահմանելու մասին»
Միջազգային քաղաքականության համատեքստ
Երկրի առողջության մասին UNECE- ԱՀԿ / Եվրոպական արձանագրությունը նպատակ ունի պաշտպանել մարդու առողջությունը ջրի ավելի արդյունավետ կառավարման և ջրի հետ կապված հիվանդությունների նվազեցման միջոցով: Արձանագրությունը նախատեսում է շրջանակ ջրամատակարարման և ջրահեռացման հետ կապված մարդու իրավունքները գործնականորեն կյանքի կոչելու նպատակով և իրականացնել կայուն զարգացման նպատակ 6 (ԿԶՆ6):
Թիրախներ
Ազգային թիրախներ
Որոշ պարամետրերի նորմերը՝ համաձայն Կառավարության №75-Ն որոշման:
Պարամետր | Ջրի դասեր | ||||
I (գերազանց) | II (լավ) | III (միջակ) | IV (անբավարար) | V (վատ) | |
Նիտրատ (մգ NO3-N/լ) | <1 | 1-2.5 | 2.5-5.6 | 5.6-11.3 | >11.3 |
Ֆոսֆատ (մգ P/լ) | <0.05 | 0.05-0.1 | 0.1-0.2 | 0.2-0.4 | >0.4 |
Միջազգային թիրախներ
ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակ 6-ի թիրախ 6.3-ը նպատակ ունի մինչև 2030 թվականը բարելավել ջրի որակը` նվազեցնելով աղտոտումը, վերացնելով աղբահանությունը և հասցնելով նվազագույնի վտանգավոր քիմիական նյութերի և նյութերի արտանետումները, չմաքրված կեղտաջրերի մասնաբաժնի կրկնակի կրճատումը և էապես ավելացնելով վերամշակումը և անվտանգ վերաօգտագործումը աշխարհում:
Հարակից քաղաքականության փաստաթղթեր
Ցուցանիշի հաշվարկման մեթոդաբանություն
Գետերում նիտրատի և ֆոսֆատի կոնցենտրացիաների մոնիթորինգի ծրագիրը կազմած է, հաշվի առնելով
ցուցանիշների տարածական և ժամանակային դինամիկան: Դիտակետերը գտնվում են ինչպես բնակավայրերից
ներքև, այնպես էլ բնակավայրերից վերև, ինչը տեղեկատվություն է տրամադրում ինչպես ֆոնային
համակենտրոնացման, այնպես էլ գետերի վրա բնակավայրերի ազդեցության վերաբերյալ: Գետերի դիտակետերի
քանակը 45 է (բնակավայրերից վերև՝ 21, բնակավայրերից ներքև՝ 23), որոնք ներկայացնում են 21 գետ:
Դիտարկման հաճախականությունը տարեկան 7-12 է՝ ընդգրկելով բոլոր հիդրոլոգիական
փուլերը:
Քիմիական անալիզները իրականացվում են Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի
նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կենտրոնական
լաբորատորիայում:
Յուրաքանչյուր դիտակետի տարեկան ժամանակային շարքերը հաշվարկվում են տարեկան
առանձին նմուշների համար միջինացված արժեքներով: Հավաքված ժամանակային շարքերը հաշվարկվում են որպես
անհատական տարեկան ժամանակային շարքերի միջինը: Գետերի համար առանձին համախմբումը կատարվում է
բնակավայրերից վերև և բնակավայրերից ներքև գտնվող գետերի դիտակետերի տվյալների համաձայն:
Բացը լրացնելու մեթոդաբանություն
Ժամանակային շարքերի և միտումների վերլուծության համար օգտագործվում են միայն այն շարքերը, որոնք ամբողջական են (այսինքն ՝ դիտակետերի տվյալների շարքում չեն բացակայում արժեքները): Դա ապահովելու համար, լրացվում է համախմբված տվյալների շարքը, այսինքն ներառվում են նույն դիտակետերը ամբողջ ժամանակային շարքով: Այս եղանակով գնահատումները հիմնված են համակենտրոնացման իրական փոփոխությունների վրա, այլ ոչ թե դիտակետերի քանակի փոփոխությունների վրա: Գետերի դիտակետերի համար բացերի լրացում չի կիրառվել, սակայն 2013-2014 թվականներին լճի որոշ դիտակետերի համար բացակայող տվյալները լրացվել են գծային ինտերպոլացիայի մթոդով:
Մեթոդաբանության հղումներ
Մեթոդաբանության անորոշություն
Տվյալները սահմանում են անորոշություն
Անորոշություն չի նշվել
Հիմնավոր անորոշություն
Անորոշություն չի նշվել
Ցուցանիշների ցանկ UNECE տարածաշրջանային բնապահպանական ցուցանիշներ – C11 (տե՛ս նաև Շրջակա միջավայրի եվրոպական գործակալության հիմքը Ցուցանիշների հավաքածու – CSI 020) |
Ամսաթիվ ՝
23.10.2022 Հեղինակներ՝ Շահնազարյան Գայանե Զատիկյան Աննա |
Ցուցանիների անվանումը
C11- Կենսածին նյութերը քաղցրահամ
ջրերում