ՀՀ մակերևութային ջրերի որակի մոնիթորինգի քարտեզները

ՀՀ մակերևութային ջրերի որակի մոնիթորինգի քարտեզները ներկայացնում են 6 ջրավազանային կառավարման տարածքներում մակերևութային ջրերի որակը՝ գնահատված ՀՀ կառավարության 2011 թվականի հունվարի 27-ի N 75-Ն որոշմամբ սահմանված ջրի որակի ապահովման նորմերի համաձայն։

Հայաստանի ջրային ռեսուրսների ատլաս

ՀՀ ջրային ռեսուրսների ատլասը պատրաստվել է 2008թ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացված “Հայաստանում ջրային ոլորտի կառավարման ինստիտուցիոնալ և օրենսդրական հզորացման ծրագրի” շրջանակներում: Ատլասում ընդգրկվել են աշխարհագրական տեղեկատվական համակարգի միջոցով մշակված Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների վերաբերյալ քարտեզներ, որոնք նաև Ջրային պետական կադաստրի տեղեկատվական համակարգի տարածական բաղադրիչի մաս են կազմում: