Օրհուս կենտրոններ


1998 հունիսի 25-ին Դանիայի Օրհուս քաղաքում ընդունվեց Օրհուսի կոնվենցիան, որի նպատակն էր շրջակա միջավայրի հարցերի առընչությամբ տեղեկատվության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացային հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիության ապահովումը։ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ), հանդիսանալով կապող օղակ մարդկային և բնապահպանական անվտանգության ապահովման միջև, իր տարածաշրջանում ստեղծեց Օրհուս կենտրոնների ցանց։ Այսօր Օրհուս կենտրոնները մեծ դեր են խաղում Օրհուսի կոնվենցիայի բոլոր երեք հիմնասյուների խթանման գործում։ Նրանք բարելավում են հանրության և պետական ​​իշխանությունների իրազեկվածությունը՝ տարածելով շրջակա միջավայրի մասին տեղեկատվություն և իրականացնելով բազմաթիվ կրթական և վերապատրաստման ծրագրեր, որոնք առնչվում են Կոնվենցիայի իրականացմանը: Օրհուս կենտրոնների շնորհիվ հանրությունը կարող է մասնակցել բնապահպանական խնդիրների քննարկմանը։ Այս կենտրոնները օգնում են նաև հասարակությանը մասնակցել բնապահպանական որոշումների կայացմանը։
2002թ.-ից ԵԱՀԿ Երևանի գրասենյակի ն և ՀՀ Բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ ստեղծվեց Երևանի Օրհուս կենտրոնը։
2002-2016թթ. Հայաստանում ակտիվորեն գործել են 15 Օրհուս կենտրոններ, որոնք իրենց ցանցային ու թիմային աշխատանքի շնորհիվ հասու են դարձրել ՀՀ բնակչության լայն շերտերին շրջակա միջավայրի հետ առնչվող խնդիրները և հարթակ են հանդիսացել շահագրգիռ բոլոր կողմերի համար: ՕԿ-ներն իրենց գործունեությամբ նպաստել են հանրության իրավագիտակցության բարձրացմանը և շրջակա միջավայրի փոփոխությունների հետ կապված հարցերի խորը ընկալմանը, քաղաքացիական պատասխանատվության մթնոլորտի ձևավորմանը, ինչպես նաև շրջակա միջավայրի ոլորտում կառավարման բարելավմանը:
Երևանի Օրհուս կենտրոնը ներկայումս գործում է «Հիդրոօդևերևութաբանության և մոնիթորիգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Տեղեկատվական վերլուծության ծառայության կազմում։