C1 - Վերականգնվող քաղցրահամ ջրային ռեսուրսները Հայաստանի Հանրապետությունում
Հիմնական հաղորդագրություն
2000-2024թթ․ ժամանակահատվածում Հայաստանում վերականգնվող քաղցրահամ ջրային ռեսուրսների ծավալները տատանվել են․ նվազագույն ծավալը դիտվել է 2000թ․ կազմելով 2873մլն մ3, առավելագույնը՝ 2007թ․՝ 9367 մլն մ3։ 2024 թվականին վերականգնվող քաղցրահամ ջրային ռեսուրսները կազմել են 8793․7 մլն մ3։
Նկար 1 - Վերականգնվող ջրային ռեսուրսները Հայաստանում ըստ տարիների Տվյալների աղբյուրներ՝ (C1) Քաղցրահամ ջրային վերականգնվող ռեսուրսներն ըստ ինդիկատորների և տարիների, ՀՀ վիճակագրական կոմիտե, ArmStatBank Նկար 1 - Հայաստանում վերականգնվող ջրային ռեսուրսները, ջրառը և ՋՇԻ-ն ըստ տարիների Տվյալների աղբյուրներ՝ 2000, 2008, 2019, 2021 թվականներին ՋՇԻ-ն 65%-ից ավել է, իսկ 2022 թվականին՝ հասել է 77%։ Վերականգնվող քաղցրահամ ջրային ռեսուրսների ընդհանուր ծավալը ձևավորվում է երկրի տարածքում առաջացող ներքին հոսքի և հարևան երկրներից մուտք գործող մակերևութային ու ստորգետնյա ներհոսքի հաշվին։ Նկար 3 - Վերականգնվող ջրային ռեսուրսները Հայաստանում ըստ տարիների Տվյալների աղբյուրներ՝ (C1) Քաղցրահամ ջրային վերականգնվող ռեսուրսներն ըստ ինդիկատորների և տարիների, ՀՀ վիճակագրական կոմիտե, ArmStatBank Ինդիկատորի սահմանումը Այս ինդիկատորը թույլ է տալիս գնահատել տվյալ երկրում առկա վերականգնվող քաղցրահամ ջրերի հիմնական պաշարները և դրանց հասանելիությունը։ Ինդիկատորը նաև ներառում է դեպի հարևան երկրներ և ծովեր մակերևութային և ստորերկրյա ջրերի արտահոսքի տվյալները։ Չափման միավոր մլն մ3 տարի Ինդիկատորի ընտրության հիմնավորումը Վերականգնվող քաղցրահամ ջրային ռեսուրսների գնահատման համար ընտրված ինդիկատորը հնարավորություն է տալիս գնահատել, թե որքանով են ջրային ռեսուրսների համալրումն ու օգտագործումը գտնվում հավասարակշռված հարաբերակցության մեջ։ Այդ պատճառով համարվում է արդյունավետ գործիք՝ ջրային ռեսուրսների կայուն կառավարման և պլանավորման համար։ Մեթոդաբանության հղումներ Համատեքստի նկարագրություն Ազգային քաղաքականության համատեքստ Սույն օրենսգիրքը կարգավորում է ջրային հարաբերությունները ջրային ռեսուրսների օգտագործման, պահպանության և զարգացման բնագավառում՝ բնակչության համար երաշխավորված, համարժեք և անվտանգ ջրամատակարարման, շրջակա միջավայրի պահպանության և երկրի ջրային ֆոնդի ռացիոնալ զարգացման համար: Սահմանում է ջրավազանային կառավարման պլանների կազմման ընդհանուր բովանդակային պահանջները, նկարագրում է, թե ինչպիսի փաստաթուղթ պետք է լինի ջրավազանային կառավարման պլանը, որպեսզի այն ծառայի որպես արդյունավետ կառավարման գործիք ջրային ռեսուրսների ոլորտում։ Մեթոդաբանական անորոշություն չի հայտնաբերվել: Տվյալների անորոշություններ Ստորերկրյա ջրերի ջրառը չի չափվում չափիչ սարքերով: Այն գնահատվում է ստորերկրյա ջրերի մակարդակի փոփոխությամբ: Մեթոդաբանության անորոշություն Մեթոդաբանական անորոշություն չի հայտնաբերվել։ Հավաքական տվյալների անորոշություն Անորոշություն չի հայտնաբերվել։ Տվյալների աղբյուր
(C1) Քաղցրահամ ջրային վերականգնվող ռեսուրսներն ըստ ինդիկատորների և տարիների, ՀՀ վիճակագրական կոմիտե, ArmStatBank
(C2) Քաղցրահամ ջրերի ջրառը (մակերևութային և ստորերկրյա) ըստ ինդիկատորների և տարիների, ՀՀ վիճակագրական կոմիտե, ArmStatBank
Ջրառի և վերականգնվող ջրային ռեսուրսների հարաբերակցությունը որոշ տարիներին կազմել է 1.5–2, ինչը համարվում է ցածր ինդիկատոր ջրառի արդյունավետվության գնահատման համար։
Ներքին հոսքի բաղադրիչներից են մթնոլորտային տեղումները (ներառյալ՝ ձյան կուտակումը, ձնհալքը) ու գոլորշացումը։ Մթնոլորտային տեղումները, ինչպես և գոլորշացումը, տարածքային առումով բաշխվում են անհավասարաչափ, ինչը պայմանավորված է ռելիեֆային կառուցվածքով և կլիմայական առանձնահատկություններով։ Ներքին հոսքը առաջանում է տվյալ երկրի սահմանների ներսում՝ բնական գործընթացների արդյունքում։
Մակերևութային և ստորգետնյա ներհոսքը բնութագրում է ջրային ռեսուրսների ծավալը, որը տվյալ երկրի տարածք է մուտք գործում հարևան երկրների տարածքներից։
Հիմնավորում
Մեթոդաբանական անորոշություններ
Փաստացի գոլորշացումը հիմնված է գնահատման վրա: Հարևան երկրներից ստորերկրյա ջրերի ներհոսքի և հարևան երկրներ ստորերկրյա ջրերի արտահոսքի համար բավարար տվյալներ չկան:
1990թ․-ից մինչև 2011թ. ինդիկատորների հաշվարկման համար կիրառվել է ՄԱԿ-ի վիճակագրության բաժնի (UNSD) բնապահպանական վիճակագրության վերաբերյալ հարցաթերթի մեթոդաբանությունը, իսկ 2011թ-ից սկսած՝ ՄԱԿ-ի ԵՏՀ (UNECE) բնապահպանական ինդիկատորների հաշվարկման մեթոդաբանությունը: Սա մեծ խզում է առաջացնում ժամանակային շարքում, մասնավորապես ջրամատակարարման ծառայության և գյուղատնտեսության ոլորտներում:
Տեղումների քանակը, գետերի հիդրոլոգիական տվյալները հրապարակվում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից: