C5 –Ջրամատակարարման համակարգը և բնակչության հասանելիությունը Հայաստանի Հանրապետությունում
Հիմնական խնդիրներ
2024թ. Հայաստանի բնակչության մեծ մասը (96․3%) միացած էր կենտրոնացված և լոկալ ջրամատակարարման համակարգին:
Ջրի տրանզիտային կորուստները ջրամատակարարման համակարգում 2000-2009թթ․ աճել են 26.4 %-ով, սակայն 2010-2024թթ․ ժամանակահատվածում նկատվում է նվազման միտում՝ պայմանավորված ջրամատակարարման պետական համակարգի բարելավումներով: 2024թ. դրանք կազմել են ընդհանուր ջրամատակարարման 67.4%:
| Տարի |
Ջրամատակարարման համակարգին միացած բնակչությունը (%)
|
| 2000 | 87.6 |
| 2001 | 84.7 |
| 2002 | 84.1 |
| 2003 | 87.3 |
| 2004 | 88.9 |
| 2005 | 89.4 |
| 2006 | 91.3 |
| 2007 | 94.1 |
| 2008 | 97.0 |
| 2009 | 97.6 |
| 2010 | 97.0 |
| 2011 | 97.5 |
| 2012 | 96.6 |
| 2013 | 98.7 |
| 2014 | 98.3 |
| 2015 | 97.3 |
| 2016 | 97.9 |
| 2017 | 97.3 |
| 2018 | 97.9 |
| 2019 | 96.1 |
| 2020 | 95.5 |
| 2021 | 95.5 |
| 2022 | 95.6 |
| 2023 | 95 |
| 2024 | 96.3 |


Նկար 1- Կենտրոնացված ջրամատակարարման համակարգին միացած բնակչության մասնաբաժինը (2000-2024թթ.)
Տվյալների աղբյուր․
Հայաստան․ Խմելու ջրի մատչելիությունը, 2024, ՀՀ վիճակագրական կոմիտե (ArmStatBnak)
| Տարի | Ջրամատակարարման համակարգի կողմից սպառողներին տրված ջրի ծավալը (մլն. մ3) |
LՋրի տրանզիտային կորուստներy (մլն. մ3)
|
| 2000 | 204.8 | 398.4 |
| 2001 | 196.4 | 372.8 |
| 2002 | 182.3 | 369.9 |
| 2003 | 163.9 | 421.6 |
| 2004 | 124.9 | 440.9 |
| 2005 | 116.3 | 479.6 |
| 2006 | 134.3 | 459.9 |
| 2007 | 93.7 | 515.1 |
| 2008 | 99.5 | 519.3 |
| 2009 | 93.4 | 503.9 |
| 2010 | 93.3 | 466.3 |
| 2011 | 96.8 | 420.0 |
| 2012 | 104.4 | 431.3 |
| 2013 | 108.8 | 416.4 |
| 2014 | 112.3 | 387.9 |
| 2015 | 117.7 | 378.6 |
| 2016 | 119.7 | 360.1 |
| 2017 | 121.2 | 451.0 |
| 2018 | 121.3 | 468.4 |
| 2019 | 133.9 | 431.7 |
| 2020 | 139.3 | 416.0 |
| 2021 | 147.5 | 403.2 |
| 2022 | 158.9 | 386.3 |
| 2023 | 165.5 | 367.6 |
| 2024 | 170.5 | 352.7 |


Նկար 2 - Ջրամատակարման համակարգի կողմից սպառողներին տրված ջրի փաստացի քանակությունը և տրանզիտային կորուստները (2000-2024թթ.)
Տվյալների աղբյուր․
Ջրամատակարարման համակարգը նախատեսված է բնակչությունը ապահովելու խմելու որակի ջրով։
2024թ. Հայաստանում կենտրոնացված ջրամատակարարման համակարգի կողմից ցանցին բաց թողնված ջրի ծավալը կազմել է շուրջ 523.2 մլն. մ3 ջուր, որից 352.7 մլն. մ3-ը կամ ցանցին տրված ջրի 67.4%-ը կազմել են կորուստները։
Համաձայն վերջին տարիների ՄԱԿ ԵՏՀ գնահատումների և վիճակագրական հաշվառումների, ջրամատակարարման խողովակաշարի մոտ 80%-ն ավելի քան 10 տարվա է, իսկ կեսից ավելին՝ ավելի քան 20 տարվա։ Պարբերաբար ավելանում էին մատակարարման վթարների քանակը (UNECE, 2000թ.):
Այնուամենայնիվ, 2009թ. ի վեր, ՀՀ կառավարության ջրային տնտեսության կառավարման բարելավման ռազմավարության իրականացման արդյունքում, ջրամատակարարման ցանցին միացված բնակչության մասնաբաժինը աճել է՝ հասնելով 2024թ․-ին 96.3%, ընդ որում, ավելի մեծ ուշադրություն է դարձվում գյուղական բնակավայրերին:
Այնուամենայնիվ, ցանցում ջրի կորուստները դեռևս աներևակայելի մեծ են և ճնշում են գործադրում վերականգնվող ջրային ռեսուրսների վրա: 2000-2024թթ․ժամանակահատվածում ընդհանուր բնակչության թիվը նվազել է 7.3%-ով։ Դրա հետ մեկտեղ նվազել է նաև ջրամատակարարման համակարգի կողմից սպառողներին տրված ընդհանուր ջրի ծավալը՝ 2024թ․-ին 17%-ով 2000թ․-ի համեմատ։ Չնայած դրան, ցանցի ներկայիս վիճակի պատճառով ջրի կորուստները կայուն և համաչափ աճել են: Օրինակ՝ 2000թ. կորուստները կազմել են ընդհանուր ջրամատակարարման շուրջ 66%-ը, 2024թ. կորուստներն աճել են մինչև 67.4%:
Ջրի տրանզիտային կորուստների բարձր մակարդակը և աճող միտումը երկարաժամկետ հեռանկարում Հայաստանում կայուն չեն թվում:
Ցուցանիշի սահմանումը
Այս ցուցանիշը ներկայացնում է ջրամատակարարման համակարգի կողմից սպառողներին տրված ջրի ծավալը՝ հաշվի առնելով ջրի տրանզիտային կորուստները և ջրամատակարարման համակարգին միացված բնակչությունը:
Չափման միավոր
Ջրամատակարարման համակարգի կողմից տրվող ջրի ընդհանուր ծավալը չափվում է տարեկան մեկ միլիոն խորանարդ մետրով: Ջրամատակարարման համակարգին միացված ընդհանուր բնակչության մասնաբաժինն արտահայտվում է տոկոսով ընդհանուրի նկատմամբ։
Հիմնավորում
Ցուցանիշի ընտրության հիմնավորումը
Ցուցանիշը կարևոր է ջրային տնտեսության ծառայությունների զարգացման մակարդակի սահմանման, բնակչության կարիքները հոգալու և ջրի մատչելիության մակարդակը որոշելու համար: Ցուցանիշը նաև օգնում է բացահայտել ջրամատակարարման ոլորտի միտումները:
Գիտական հղումներ
Համատեքստի նկարագրությունը
Ազգային քաղաքականության համատեքստ
Ջրի ազգային քաղաքականության հիմունքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքն ուղղված է բնակչության հիմնական կարիքների բավարարմանը, վերականգնվող ջրային ռեսուրսների պահպանմանն ու օգտագործմանը և հիվանդությունները նվազեցնելու և կանխարգելելու համար անհրաժեշտ ջրի քանակի ապահովմանը: Այդ համատեքստում, հիմնական թիրախը բնակչության ջրի նկատմամբ առօրյա և կենցաղային պահանջների բավարարումն է:
Հայաստանի Հանրապետության 2014-2025թթ. զարգացման ռազմավարական ծրագիրը նպատակ ունի բարձրացնել խմելու ջրի մատակարարման և կոյուղու համակարգերի շահագործման հուսալիությունն ու արդյունավետությունը, նվազեցնել ջրի կորուստները և բարելավել ջրի և կեղտաջրերի ծառայությունների մատուցման որակը:
Միջազգային քաղաքականության համատեքստ
ՄԱԿ-ի ԿԶՆ 6 Նպատակը՝ Ապահովել ջրի և ջրահեռացման հասանելիությունը և կայուն կառավարումը բոլորի համար։ ԿԶՆ 6-րդ նպատակի 6.1-ը թիրախն է` մինչև 2030թ. ձեռք բերել անվտանգ և մատչելի խﬔլու ջրի համընդհանուր և հավասար հասանելիություն բոլորի համար։ 6.4 թիրախը նպատակ ունի ﬕնչև 2030թ. էականորեն բարձրացնել ջրօգտագործման արդյունավետությունը բոլոր ոլորտներում և ապահովել քաղցրահամ ջրերի կայուն ջրառը և ջրամատակարարումը՝ ջրի սակավությունը լուծելու և ջրի սակավությունից տառապող մարդկանց թիվը զգալիորեն նվազեցնելու համար։
Ազգային թիրախներ
Ազգային թիրախ չի առանձնացվել:
Միջազգային թիրախներ
UN SDG 6, target 6.4: Մինչև 2030թ. էականորեն մեծացնել ջրօգտագործման արդյունավետությունը բոլոր ոլորտներում և ապահովել քաղցրահամ ջրի կայուն ջրառը և ջրամատակարարումը՝ լուծելու սակավաջրության խնդիրը և էականորեն կրճատել սակավաջրությունից տառապող մարդկանց թվաքանակը:
Քաղաքականությանն առնչվող փաստաթղթեր
Ցուցանիշների հաշվարկման մեթոդաբանություն
Նշումներ: Սպառողներին տրված ջրի փաստացի ծավալը = ջրամատակարարման ցանցին տրված ջրի ծավալ - տրանզիտային կորուստներ:
Չափման միավորներ և հավասարումներ
| ID | Բաղադրիչ | Միավորներ | Հավասարում |
| C5.1 | Ջրամատակարարման ցանցին տրված ջրի ծավալը (ISIC 36) | միլիոն մ3/տարի | |
| C5.2 | Տրանզիտային կորուստները (ISIC 36) | միլիոն մ3/տարի | |
| C5.3 | Սպառողներին տրված ջրի ծավալը (ISIC 36) | միլիոն մ3/տարի | = C 5.1 - C 5.2 |
| C4.8 | Ընդհանուր բնակչությունը | միլիոն մարդ | |
| C5.4 | Ջրամատակարարման համակարգին միացած բնակչությունը (գնահատական) | միլիոն մարդ | |
| C5.5 | Ջրամատակարարման համակարգին միացած բնակչությունը | (%) | = C 5.4/C 4.8 |
Բացերը լրացնելու մեթոդաբանություն
Ջրամատակարարման համակարգին միացած բնակչության վերաբերյալ տվյալները (%) գնահատվում են` հիմնվելով 2017թ. կենսապայմանների ինտեգրված հետազոտության (տարեկան հրապարակման) արդյունքների հիման վրա, որոնք ստացվել են ՀՀ վիճակագրական կոմիտեի տնային տնտեսությունների հետազոտության բաժնի կողմից:
Մեթադաբանության հղումներ
Մեթոդաբանական անորոշություններ
Մեթոդաբանական անորոշություն չի հայտնաբերվել:
Տվյալների անորոշություններ
Տվյալների անորոշություն չի հայտնաբերվել:
Անորոշությունների պարզաբանում
Անորոշություն չի հայտնաբերվել:
Մեթատվյալներ
Թեմա՝ ջուր
Ցուցանիշի ծածկագիրը՝ C5
Թեգեր՝ ջրառ, ջրի շահագործման ինդեքս, Հայաստան
Ժամանակահատված՝ 2000-2024թթ.
DPSIR. ճնշում
Տեսակը՝ նկարագրող ցուցանիշ (դաս A – ինչ է տեղի ունենում շրջակա միջավայրի և մարդկանց հետ)
Ժամկետներ՝ Հրապարակման ամսաթիվ/ Վերջին փոփոխությունը/ 30․01․2026թ․
Թարմացման հաճախականությունը՝ յուրաքանչյուր տարի
Կոնտակտային անձինք և պատասխանատու մարմինը
Կոնտակտային անձինք՝ Նաիրա Մանդալյան, Գոհար Հարությունյան, Ռուզաննա Սաֆարյան
Պատասխանատու մարմինը՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե, ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ, Տեղեկատվական վերլուծության ծառայություն
Կարճաժամկետ աշխատանքներ
Ոչ մի կարճաժամկետ աշխատանք չի նշվել
Երկարաժամկետ աշխատանքներ
Ոչ մի երկարաժամկետ աշխատանք չի նշվել